Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 օգոստոսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Հեռուստամարաթոն-2009», «ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ, Լուսահովիտ և Դիտավան գյուղերի ոռոգման համակարգերի վերակառուցում-վերանորոգում» և Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնանորոգում», «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տան կառուցում» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծում», «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Արարատի մարզի Դվին համայնքի մանկապարտեզի մասնաշենքի վերանորոգում» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մանկապարտեզի դռների և պատուհանների փոխում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Գևորգյան հոգևոր ճեմարանի երկրորդ մասնաշենքի կառուցում», ինչպես նաև «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի 20 համայնքների 10 տարեկան երեխաների համար ամառային Քրիստոնեական ճամբարի անցկացում» ծրագրերը։.
Հավանության է արժանացել «Շուշի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Շուշի քաղաքի ջրամատակարարման ենթակառուցվածքի վերականգնումը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրերը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ