Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 օգոստոսի 2009


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի վերանայված Մոնիտորինգի և գնահատման պլանի և վերջինիս հավելված հանդիսացող ծրագրի ընդհանուր շահառուների վերլուծությունը։ Վերանայումն իրականացնելիս ՀՄՀ-Հայաստանն առաջնորդվել է հետևյալ հիմնական նկատառումներով` բացահայտել ծավալների փոփոխության ազդեցությունը շահառուների թվաքանակի վրա, ՀՄՀ-Հայաստանի մոտեցումը շահառուների հաշվարկին համապատասխանեցնել ՀՄԿ Շահառուների վերլուծության նոր ուղեցույցի պահանջներին։ Շահառուների վերլուծության արդյունքում ՀՄՀ Հայաստանն ակնկալում է, որ համաձայնագրի շրջանակում տարբեր ծրագրային բաղադրիչներից օգտվող շահառուների թիվը ընդհանուր առմամբ կկազմի 310 համայնքներում 427,763 մարդ։
«ՀՄՀ-Հայաստան»-ի կառավարման խորհուրդը հաստատել է ՊՈԱԿ-ի և ԷյՍիԴիԱյ/ՎՈԿԱ, Մոտ Մաքդոնալդ և ՎԻՍՏԱԱ Պլյուս ընկերությունների հետ կնքված պայմանագիրը, որով նախատեսվում է ջրի ներտնտեսային կառավարման վերապատրաստման դասընթացներում ընդգրկել 45 հազար մարդու, որից 36 հազարը կվերապատրաստվի նաև բարձրարժեք գյուղատնտեսության ոլորտում։ Վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը կավելացնի այն գյուղացիական տնտեսությունների թիվը, որոնք կկարողանան շուկայի պահանջներին համապատասխան մատակարարել գյուղատնտեսական ապրանքներ, ինչն իր հերթին հնարավոր է միայն համապատասխան ենթակառուցվածքների պարագայում։ Այդ նպատակով խորհրդատուն կնպաստի կենսունակ մատակարարում-շուկա շղթայի ստեղծմանը` հիմնականում հավաքման կետերի և համախմբման կենտրոնների ստեղծման միջոցով։ ՀՀ վարչապետը հանձնարարել է համագործակցել մարզային գյուղատնտեսական քոլեջների և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների հետ։
Զեկուցումով հանդես է եկել և նշված որոշումների ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Ի թիվս այլ փաստաթղթերի նա խորհրդի հաստատմանն է ներկայացրել ՀՀ ոռոգման և դրենաժային (ցամաքուրդային) համակարգի ազգային քաղաքականության և ռազմավարության նախագիծը, որի նպատակն է ոռոգման և դրենաժային համակարգի կայուն զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման միջոցով նպաստել ՀՀ գյուղատնտեսության արդյունավետ և շարունակական զարգացմանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել փաստաթղթի ստեղծումը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է որպես համակարգող մարմին այն քննարկել, ամփոփել դիտողություններն ու առաջարկությունները և սահմանել ընդունման կարգը։ Ըստ ժամանակացույցի ՀՀ ոռոգման և դրենաժային համակարգի ազգային քաղաքականության և ռազմավարության նախագիծը հաստատվելու է մինչև 2009թ. նոյեմբերի 20-ը։
Խորհրդի նիստում նշվել է, որ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ծավալների արագ աճին զուգընթաց առաջացել են ծրագրային տարբեր թիմերի գործունեության արդյունավետ վերակազմավորման և համակարգման հարցեր, ուստի անհրաժեշտ է համարվել ՊՈԱԿ-ում կատարել կառուցվածքային փոփոխություններ։
Կառավարման խորհուրդը կատարել է նաև կադրային նշանակումներ և հաստատել ծրագրի գնումների վերանայված պլանը և «Չորս ինքնահոս համակարգերի կառուցում Այգեզարդում, Շենիկում, Մանթաշում և Վարդենիսում» պայմանագիրը։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ