Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները, նախարարներ, արտակարգ իրավիճակների վարչության և այլ գերատեսչությունների ղեկավարներ: Քննարկվել են ցրտահարության և ջրհեղեղների հետևանքով հանրապետության գյուղատնտեսությանը, բնակավայրերին պատճառված վնասների հետևանքների վերացման խնդիրներն ու միջոցառումները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է մինչ այդ կառավարությունում, միջգերատեսչական հանձնաժողովում՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ անցկացված մի շարք խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների, դրանց կատարման վերաբերյալ մարզպետների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա կազմված առաջնահերթ միջոցառումների ծրագրերի, վերականգնման ժամանակացույցի կատարման օպերատիվության և արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը զեկուցել է, որ ըստ մարզպետների գլխավորությամբ ստեղծված մարզային հանձնաժողովների, ցրտահարությունից տուժել են 307 համայնքների 22.480 հա տարածքներ: Վնասված շահառուների թիվը 71.500 է: Վարչապետը նշել է, որ ցրտահարության հետևանքների վերացումը պետության պարտավորությունն է և գյուղացուն չի կարելի միայնակ թողնել բնական աղետների դեմ-հանդիման: Ու քանի որ բյուջեում միջոցներ չեն նախատեսված այդ խնդիրները լուծելու համար, նա առաջարկել է շարունակել սկսված բանակցությունները ՀԲ-ի հետ՝ որոշակի վարկեր վերցնելու նպատակով: Ըստ վարչապետի, առաջին հերթին օժանդակությունը պետք է հատկացվի սոցիալապես անապահով խավերին: Անդրանիկ Մարգարյանը պաշտպանել է ՀԲ-ի հետ բանակցություններում առաջնահերթ և հեռանկարային օժանդակության վարկային ծրագրերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու գաղափարը, քանի որ այսօրվանից անհրաժեշտ է մտածել նաև աշնանացանի, վնասված այգիները տնկիներով ապահովելու մասին: Հանձնարարվել է հինգօրյա ժամկետում տեղեկանք ներկայացնել բոլոր մարզերի գծով ՀԲ-ի օժանդակությամբ ստացված պարարտանյութերը վնասված տնտեսություններին բաշխման չափորոշիչների և մեխանիզմի վերաբերյալ, որի հիման վրա կստեղծվի հանձնաժողով, կկայացվի համապատասխան որոշում և կհրապարակվի: Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը զեկուցել է, որ գարնանային հեղեղումների պատճառով մարզային տնտեսությունների կրած վնասի չափը անցնում է 1.5 մլրդ դրամից: Նշվել է, որ կառավարությունը նախնական խորհրդակցությունների արդյունքում արդեն իսկ 100 մլն դրամ է հատկացրել առաջնահերթ վերականգնողական աշխատանքների իրականացման համար: Նախատեսվում է տրամադրել ևս 100 մլն դրամ ջրային տնտեսության կոմիտեի, գյուղնախարարության և արտակարգ իրավիճակների վարչության գծով առաջնահերթ միջոցառումների երկրորդ փուլի աշխատանքների կատարման համար: Այդ կապակցությամբ վարչապետը հանձնարարել է բոլոր մարզպետներին հինգօրյա ժամկետում տեղեկանք ներկայացնել ջրհեղեղներից վնասված ճանապարհների, կամուրջների և անհետաձգելի վերականգնում պահանջող այլ շինությունների վերաբերյալ: Նա նշել է, որ առաջնահերթ օգնություն պետք է տրամադրվի առավել վնասված, մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնող բնակարանների, շենքերի ու շինությունների վերականգնմանը: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կառավարության կողմից դիմելու այլ պետություններին, միջազգային կազմակերպություններին՝ հեղեղների պատճառով գյուղացիության կրած վնասների փոխհատուցման համար ֆինանսական աջակցության խնդրանքով: Վարչապետը նաև հանձնարարել է որոշման նախագիծ հեղեղումների հետևանքների վերացման հրատապ մի շարք միջոցառումների վերաբերյալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ