Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 օգոստոսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ` «Թամարա ֆրուտ» ՓԲԸ կողմից օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով։ Նրան ուղեկցում էին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը։
ՀՀ կառավարությունը «Թամարա ֆրուտ» ՓԲԸ-ին հատկացրել է 300 մլն ՀՀ դրամ սուբսիդիա` օրգանիկ այգիների ստեղծման համար։ Նախատեսվել է ընկերության արտադրական և այգեգործական բազայի հիման վրա ձևավորել ազնվամորու, մոշի, սև և կարմիր հաղարջի բարձր բերքատու օրգանիկ տնկարան, որը երկու տարվա ընթացքում կապահովի 450.000 հատ տնկիներ, որոնք կբավարարեն 60 հա այգիների ստեղծմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ եղել է Հոփիկ հանդամասում, որտեղ ընկերությունը ազնվամորու և մոշի շուրջ 4 հեկտար տնկարկ է ստեղծել։ Օգտագործված են Հոլանդիայից ներկրված բարձրորակ սորտեր։
Այնուհետ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Վայոց ձորի մարզպետարանում։ Փոքրիկ ֆիլմով նրան է ներկայացվել «Թամարա ֆրուտ» ընկերության մինչ օրս կատարած աշխատանքը, արտադրական գործունեությունը։
Գնահատելով ծրագիրը Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նորամուծությունը Հայաստանում նոր հնարավորություններ է բացում ճյուղի երկարաժամկետ ու կայուն զարգացման համար։ Օրգանիկ պտուղների արտադրությունը, ըստ նրա, հեռանկարային է այն առումով, որ գյուղատնտեսության ոլորոտում ստեղծվում են երաշխավորված և կայուն աշխատատեղեր։ Գյուղատնտեսական մթերքի իրացումը, ինչը ներկայիս ամենալուրջ խնդիրներից է, նրա խոսքով, այս պարագայում լուծվում է, քանի որ գյուղացին կարող է իրեն հայտնի գնով վաճառել մեծ պահանջարկ ունեցող այս արտադրանքը։ Հատկանշական է, որ վերամշակող ընկերությունը գյուղացիների գործընկերն է և նրանց հետ իրականացնում է համատեղ ծրագիրը։
Ըստ վարչապետի` այս համագործակցությունն իրականացվում է բացառիկ մեխանիզմով, որը ենթադրում է եռակողմ համաձայնագիր կառավարության, «Թամարա ֆրուտ»-ի և գյուղացիների միջև, ինչը թույլ է տալիս, որ նշված երեք կողմերը վերահսկեն միմյանց, իսկ ֆինանսները ծառայեն նպատակին։ «Կոռուպցիոն ռիսկերն այստեղ բացակայում են»,-ընդգծել է վարչապետը` ավելացնելով, որ մեզանում առաջին անգամ գյուղատնտեսության մեջ կիրառվում է նման տեխնոլոգիա` զարգացնելու օրգանիկ պտղաբուծությունը, ինչը արտահանման մեծ ներուժ ունի։ Եթե 50 հեկտարից ստացվի 1-2 տոննա բերք, ապա կապահովվի մինչև 1,5 միլիոն դոլարի արտահանում։ Ընդլայնելով արտադրության ծավալը, օգտագործելով տնկիների բազմացման և տարածման հնարավորությունը, նախապայմաններ կստեղծվեն տարեցտարի կտրուկ ավելացնելու օրգանիկ պտուղների արտադրության ծավալը։ «Մենք գյուղացիների հետ սովորում ենք նոր տեխնոլոգիաներ ներդնել և կիրառել, այդ ընթացքում մեզ համար նոր հնարավորություններ են բացվում»,-ասել է վարչապետը։ ՀՀ կառավարության ղեկավարը գյուղացիական տնտեսություններին կոչ է արել օգտագործել «Թամարա ֆրուտ»-ի դրական փորձը և նոր տեխնոլոգիաները` ներդրումներ կատարելով օրգանիկ պտղարտադրության մեջ. «Այս շուկան ահռելի է, բոլորի համար տեղ կա, այժմ խնդիր է դրված մեծացնել օրգանիկ պտղի արտադրության ծավալը»,-ասել է վարչապետը։
Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանը բարձր է գնահատել կառավարության այս աջակցությունը և նշել, որ հաջողությամբ սկսված գործը մեծ հեռանկար ունի։
«Թամարա ֆրուտ» ընկերության նախագահ Բորիս Հովհաննիսյանը նշել է, որ կառավարության օժանդակությամբ իրականացվող ծրագիրն ընթացքի մեջ է, ներկրված տնկիներն առաջին բերքն են տվել։ Եկող տարի ակնկալվում է մեկ հեկտարից 3-4 տոննա բերք ստանալ, իսկ 3-4 տարուց` 10-12 տոննա։ Նրա տեղեկացմամբ, բացի Վայոց ձորից, նման տնկարկ է ստեղծվել նաև Իջևանի Ազատամուտ գյուղում։ Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար հատկացված 300 միլիոն դրամից ծախսվել է 66,3 միլիոնը։ Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան հարյուր աշխատատող` յուրաքանչյուրն օրական 3000 դրամ միջին աշխատավարձով։ «Թամարա ֆրուտ»-ի արտադրանքը գրեթե ամբողջովին արտահանվում է Հունգարիա, Լեհաստան, Չեխիա, արդեն նաև` Գերմանիա։
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը տեղեկացրել է, որ այժմ կատարվում է գյուղացիական տնտեսությունների և մենատնտեսների ընտրություն, քննարկվում են Տավուշի, Լոռու և Կոտայքի մարզերում ավելի քան 35 հեկտար օրգանիկ այգիների ստեղծման հայտերը։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ