Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 հուլիսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի Ապավեն գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավում», «Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի ծնարանային բլոկի 2-րդ հարկի վերանորոգման նախագծում», «Երևանի ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցի և Երևանի թիվ 57 միջնակարգ դպրոցի սանհանգույցների ու հարակից տարածքների նորոգում» և «ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 4 միջնակարգ դպրոցի մեկ դասասենյակի վերանորոգում», Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Եղիշե Մանուկյան» մատենադարանի կառուցում» ծրագրերը։
Նիստում հաստատվել են ԱՄՆ-ի «Հայ կրթական հիմնարկություն» Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի մանկական երաժշտական դպրոցի նոր ջեռուցման համակարգի տեղադրում», «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գյումրու բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Արեգակ» կենտրոնի ջեռուցում և տաք ջրամատակարարում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Տավուշի մարզի մի շարք գյուղերի երեխաների համար Քրիստոնեական ամառային ճամբարի անցկացում», «Ամառային ճամբար» և «Խաղահրապարակների կառուցում ՀՀ Սյունիքի մարզի Շամբ և Տոլորս համայնքների մանկապարտեզների բակերում և Աղիտու ու Հալիձոր համայնքների դպրոցների բակերում», «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից իրականացվող «Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տոմոգրաֆիկ կենտրոնի կառուցում», ինչպես նաև «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան համայնքի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերանորոգում» ծրագրերը։
Հավանության են արժանացել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է նոր «Գրադարանային գործ և ինֆորմատիկա» մասնագիտության գծով ուսումնական պլանի պատրաստումը և ներդնումը, ինչպես նաև «Արտաշատ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Արտաշատ քաղաքում Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումը։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ