Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի առաջին նիստը: Խորհուրդն ստեղծվել է ՀՀ վարչապետի 2000թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը առավել բարձր մակարդակով համակարգելու նպատակով: Նիստի մասնակիցները նշել են, որ չնայած ընդհանուր առմամբ առանձին ոլորտներում երիտասարդության հետ տարվող աշխատանքների բավարար ընթացքին, կարիք է զգացվում դրանք բարձր մակարդակով համակարգելու, դեռևս կան երիտասարդական կազմակերպություններ, որոնք դուրս են մնում համապատասխան գերատեսչությունների ուշադրությունից: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հատկապես շեշտելով սերնդափոխության խնդիրը, նշել է երիտասարդությանը պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը ավելի ակտիվորեն մասնակից դարձնելու, պետության վաղվա քաղաքացիների ճիշտ ձևավորման, նրանց մեջ պետական, ազգային մտածողության սերմանման կարևորությունը: Կարևոր համարելով երիտասարդության առավել լայն շրջանների, մասնավորապես մարզային երիտասարդության հետ աշխատանքների կազմակերպումը, նիստի մասնակիցները նշել են այդ գործում մարզպետարանների հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Ընդգծվել է երիտասարդությանը գործարարության ոլորտին ավելի ակտիվորեն մասնակից դարձնելու խնդիրը: Նիստում կարևորվել են համագործակցությունը միջազգային երիտասարդական կառույցների հետ, երիտասարդությանը վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական դաշտի ձևավորումը, հանրապետությունում գործող բոլոր երիտասարդական կազմակերպությունների մասին տեղեկատվական բազայի և երիտասարդության հիմնախնդիրներին վերաբերող ծրագրերի բազայի ստեղծումը: Նիստում հաստատվել է խորհրդի կանոնադրությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ