Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 հուլիսի 2009


Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին։ Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի, Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով, Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ։
«Հարկատու-3»-ը ենթադրում է էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվությունների ընդունման ավտոմատ կառավարման համակարգ։ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շնորհանդեսի մասնակիցներին` բարձրաստիճան պաշտոնյաներին և գործարարներին, ներկայացրել է «Հարկատու-3»-ի առավելությունները։ Համակարգը հնարավորություն է տալիս կոմիտեի ղեկավարությանը իրենց համակարգիչներից հետևել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքին։ Այն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները։ «Հարկատու-3»-ում առաջին անգամ հարկ վճարողները կունենան հարկային անձնագրեր, որտեղ կարտացոլվեն նրանց հարկային «պատմությունները»։ Նորացված ծրագրի միջոցով կգործի ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողի ընտրության ավտոմատ համակարգ։ Արդյունքում, հարկատու-հարկահավաք հարաբերությունը բերվում է որակապես նոր դաշտ։
Համակարգը շահեկան է նաև պետության համար. ՀՀ ամբողջ տարածքից տվյալների անմիջական և միաժամանակյա մուտքագրում ՊԵԿ էլեկտրոնային շտեմարաններ` հարկատուների հետ շփման արագ և վստահելի միջավայրի ձևավորում, թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատում։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը շնորհանդեսին ներկայացրել է, որ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Սփյուռքի, Արտաքին գործերի և Տարածքային կառավարման նախարարությունների, Կոտայքի մարզպետարանի և Կառավարության աշխատակազմի միջև փաստաթղթաշրջանառությունն արդեն իսկ էլեկտրոնային եղանակով է կատարվում։ Համաշխարհային բանկի աջակցությամբ Կառավարության աշխատակազմը ձևավորել և ներդրել է էլեկտրոնային ստորագրությունը։ Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ «Հարկատու-3»-ը նույնպես ծանուցումներ կտպագրի, պաշտոնական նամակներ կուղարկի այն հարկ վճարողներին, ովքեր կունենան չվճարված պարտավորություններ։ 5 տարվա ընթացքում միասնական համակարգին կմիանան մյուս նախարարություններն ու մարզպետարանները։
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ուֆֆե Ուլսեն և ծրագրի ղեկավար Էնթնի Ջագուսը կարևորել են էլեկտրոնային ներկա համակարգի ներդրումը որպես անհրաժեշտ քայլ միասնական էլեկտրոնային կառավարման համացանցի ստեղծման ճանապարհին։
Շնորհանդեսին հրապարակավ ներկայացվել է առաջին էլեկտրոնային հաշվետվությունը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ