Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 հուլիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Ասպար Ուայլդ Տուր» զբոսաշրջային կազմակերպություն, որը 2006 թվականից կազմակերպում է զբոսաշրջային տուրեր Հայաստանի և Ղարաբաղի տեսարժան վայրեր և փորձում ընդլայնել իր ծառայությունները, ներկայանալ նորովի։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կազմակերպության գործունեությունը համահունչ է Հայաստանում տուրիզմի զարգացմանը միտված կառավարության ծրագրերին և հույս հայտնել, որ առաջիկայում արդյունավետ համագործակցության պայմաններում դրանք կիրականացվեն։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը այս տարի հանդես է եկել տուր-օպերատորներին աջակցելու մի շարք նախաձեռնություններով, որոնց նպատակն է խթանել ներքին տուրիզմի զարգացումը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
ԼՂՀ-ի տեսարժան վայրերը ներկայացնող ճանաչողական ֆիլմի դիտումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հուլիսի 8-ին կառավարությունում ներկայացված «Ցածրաբյուջե հանգիստ և շրջապտույտներ Արցախում» փաթեթին, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել գործակալությունների ներկայացուցիչների եռօրյա ճանաչողական այցը ԼՂՀ և համապատասխան քննարկումների արդյունքները, ընդգծել, որ բացահայտվել են Արցախում զբոսաշրջության զարգացման իրական հնարավորությունները, առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
ՀՀ վարչապետը միաժամանակ շեշտել է ներքին տուրիզմի զարգացման նպատակով ոլորտի ուսումնասիրության անհրաժեշտությունը, կարևորել խոշոր ձեռնարկությունների և տուրիստական գործակալությունների համատեղ աշխատանքը, ինչպես նաև երկխոսության շարունակականության ապահովումը կառավարության և զբոսաշրջային կազմակերպությունների միջև։

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ