Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 ապրիլի 2003

ՀՀ վարչապետ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի այս տարվա առաջին նիստը: Խորհրդի քննարկմանն է ներկայացվել 2002թ. Հիմնադրամի գործունեության և ֆինանսական ծախսերի հաշվետվությունը, 2003թ. ֆինանսական ծախսերի նախահաշիվը և ընթացիկ տարում իրականացվելիք երիտասարդական ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանը 2002թ. իրականացված աշխատանքների թվում կարևորել է Համահայկական երիտասարդական առաջին խորհրդակցության կազմակերպումը, սփյուռքահայ երիտասարդական կազմակերպությունների հետ պարբերական կապերի ու համագործակցության միասնական համակարգի ներդնումը, միջազգային երիտասարդական կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների հետ նախնական հարաբերությունների հաստատումը: Նա զեկուցել է, որ տարեկան ծրագրերի իրականացման համար պետբյուջեով Հիմնադրամին հատկացված 50մլն դրամը ամբողջովին ծախսվել է՝ մի մասը Հիմնադրամի, մի մասը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության երիտասարդական ծրագրերի իրականացման գծով: Ընթացիկ տարվա համար ֆինանսական ծախսերի նախահաշիվը նույնպես կազմվել է այդ նույն գումարի սահմաններում: 2003թ-ին, ըստ գործադիր տնօրենի, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել երեք ինքնուրույն և մեկ աջակցության ծրագրեր: Վահագն Մկրտչյանը կարևորել է Համահայկական երիտասարդական տեղեկատվական էլեկտրոնային ցանցի, Համահայկական երիտասարդական կադրային տեղեկատվական բանկի ստեղծումը, այս տարվա նոյեմբերին Համահայկական երիտասարդական երկրորդ խորհրդակցության կազմակերպումը, ինչպես նաև աջակցությունը «Բազե» Համահայկական երիտասարդական հավաքի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին: Նա զեկուցել է նաև Հիմնադրամի Ծաղկաձորի հյուրատան հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին, որոնք նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերին: Հոգաբարձուների խորհուրդը, քննարկումից հետո, հաստատել է ներկայացված հաշվետվությունն ու Հիմնադրամի կողմից 2003թ. իրականացվելիք ծրագրերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ