Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 29 ապրիլի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Թորդա Էբոթ Ուոթին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահեցրել, որ առաջիկա իր գործունեության ընթացքում նա կարող է ակնկալել Հայաստանի կառավարության աջակցությունը: Հավաստելով հայ-բրիտանական քաղաքական հարաբերությունների բավարար մակարդակը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկկողմ կապերից բացի, Հայաստանն ու Մեծ Բրիտանիան հաջողությամբ գործակցում են նաև միջազգային ասպարեզում, մասնավորապես Եվրամիության և Եվրախորհրդի շրջանակներում. «Եվրախորհրդին անդամակցելուց հետո, Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ընթանում է ըստ ժամանակացույցի: Մեր երկիրն ընդունել է ևրոպական ընտանիքին ինտեգրման ուղղությունը և շարունակում է հետևողականորեն ընթանալ այդ ճանապարհով»,-ասել է նա: Շնորհակալություն հայտնելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումներին գործնական աջակցություն ցուցաբերելու համար, վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստանի կառավարությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում տնտեսական ոլորտի բարեփոխումներին: Նա գոհունակություն է հայտնել Մեծ Բրիտանիայի հետ մեր երկրի տնտեսական կապերի արդի վիճակից, միաժամանակ ընդգծելով, որ կան դրանք ավելի զարգացնելու իրական հնարավորություններ: Ըստ վարչապետի, վերջին շրջանում Հայաստանում առկա ընտրական գործընթացները էական ազդեցություն չեն ունեցել տնտեսության և երկրի ներքին կայունության վրա, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրումների ապահովման համար: Դեսպան Թորդա Ուոթը գոհունակությամբ նշել է այն ջերմ ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում գտնվելու երեք ամիսների ընթացքում: Նա ասել է, թե այդ կարճ ժամկետում անգամ անչափ տպավորված է Հայաստանի ու հայ ժողովրդի ներուժից և համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է լիիրավ մասնակցություն ունենալ եվրոպական կառույցների շրջանակներում ընթացող աշխատանքներին: Համաձայնելով հայ-բրիտանական տնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Անդրանիկ Մարգարյանի տեսակետին, դեսպանը նշել է, որ դրան կարող են նպաստել նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող հետևողական ջանքերը: Նա կարծիք է հայտնել, որ դա խթան կհանդիսանա Հայաստանում ներդրումների նկատմամբ հետաքրքրության աճի համար: Մանավանդ որ նման տեղաշարժ, ըստ դեսպանի, բրիտանական մի շարք ընկերությունների կողմից արդեն իսկ նկատելի է: Հանդիպման վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել տիկին Թորդա Ուոթին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ