Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 հուլիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկել զբոսաշրջությանը վերաբերող խնդիրներ։
Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանում տուրիզմի զարգացման նպատակով միասնական պետական քաղաքականության առավել հստակեցումը, ներքին տուրիզմի աշխարհագրության ընդլայնումը, ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալական համապատասխան երաշխիքների ապահովումը, ոլորտում հարկային վարչարարության արդյունավետ իրականացումն ու տուրիզմի մշակույթի արմատավորումը։
Մասնակիցների քննարկմանն է ներկայացվել «Ցածրաբյուջե հանգիստ և շրջապտույտներ Արցախում» փաթեթը, ըստ որի նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Արցախ, ինչը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք առումներով հեռանկարային զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։
Քննարկման արդյունքում առաջարկվել է կազմակերպել եռօրյա ճանաչողական այց ԼՂՀ, առավել մանրամասն ծանոթանալ երկրի հնարավորություններին և զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ