Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 ապրիլի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի կատարման 2002թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով: Հաշվետվությունն ընդգրկում է 2002 թվականի ընթացքում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը, կառավարության կողմից իրականացված միջոցառումների նկարագրությունը, պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ քանակային ցուցանիշների, մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումները, պետական բյուջե մուտք եղած միջոցները և այլն: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատեց ՀՀ աշխատանքի շուկայի վերլուծության նպատակով միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ծրագիրը և վերլուծության համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը: Ծրագրի հիմնական նպատակն է՝ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցի նախապատրաստումը, ոլորտը կարգավորող օրենսդրության, ինչպես նաև քաղաքացիական ծառայությանը վերաբերող շուկայի վերլուծությունը: Գործադիրը ուժը կորցրած ճանաչեց ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 27-ի «Ուղևորատար տրանսպորտի, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանման, կապի (հեռախոս, ռադիո) ձեռնարկությունների կողմից անվճար և զեղչ սակագներով ծառայություններ մատուցելու հետևանքով չստացված եկամուտների (առաջացած վնասների) փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 32 որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիներին նշված ծառայությունները մատուցելու արդյունքում չստացված եկամուտների փոխհատուցման հարցերը ներկայումս լուծվում են «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում հաստատվեց նաև հարկային ծառայողների ռոտացիայի հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը: Դրանով կանոնակարգվում են հարկային ծառայողների ռոտացիայի արդյունքում հիմնական բնակության վայրի փոփոխման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարաբերությունները: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշվեց Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 բուժմիավորում» առողջապահական պետական ՓԲԸ-ն, ծննդատան և պոլիկլինիկայի առանձնացման միջոցով, վերակազմակերպել՝ ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: Այլ որոշումներով հաստատվեցին ՀՀ որակի տեսչության կառուցվածքն ու կանոնադրությունը, ինչպես նաև ՀՀ հավատարմագրման գործակալության կանոնադրությունը: Կառավարության անդամները համաձայնություն տվեցին «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև պարենային ապահովման ծրագիր (2003թ. բյուջետային հատկացում)» փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնների ցանցի հիմնադրման վերաբերյալ համաձայնագրի կնքման առաջարկություններին: Այլ որոշումներով գործադիրը հաստատեց 2002թ. սեպտեմբերի 27-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության և Մոլդովայի Հանրապետության պետական արխիվային ծառայության միջև համագործակցության մասին», ինչպես նաև 2002 թ. հոկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Ուկրաինայի վառելիքի և էներգետիկայի նախարարության, Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարարության միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության ու էներգետիկ սարքավորումների առաքման մասին» միջգերատեսչական համաձայնագրերը: Ի կատարումն ՀՀ կառավարության 2002 թ. դեկտեմբերի 19-ի «Քիմբերլեյ գործընթացին» ՀՀ կառավարության միանալու մասին» որոշման, գործադիրը հաստատեց այդ գործընթացի հավաստագրման ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների և հավաստագրի իրականացման կարգն ու հավաստագրի ձևը: Դրանով կարգավորվում է բնական մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների Հայաստան ներկրման և հանրապետությունից արտահանման դեպքում՝ նշված ծրագրի պահանջներին համապատասխան միջոցառումների իրականացումը: Նիստում որոշում ընունվեց նաև փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայկական մասնաճյուղի բարեգործական ծրագրի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցման մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ