Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հուլիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Թաիլանդի Թագավորությունում գտնվող միջազգային ճանաչում ունեցող «Ռեգենտ» դպրոցի հիմնադիր նախագահ դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտիին։
Ողջունելով հյուրին, ՀՀ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել կրթական ոլորտում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար։ 2006թ. «Ռեգենտ» դպրոցի և ՀՀ գիտության և կրթության նախարարության միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս տարբեր տարիքային խմբերի ուսանողներին ստանալ համալսարանական կրթություն, իսկ հետագայում ուսումնառությունը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կրթական համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության համար ունի սկզբունքային նշանակություն և գործունեության առաջնահերթություններից մեկն է։
Դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտին ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել կրթության բնագավառում Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին ապագա հայ առաջնորդների կրթության ու դաստիարակության գործում ներդրած ակնառու ավանդի և ունեցած վաստակի համար դոկտոր Վիրաչայ Տեչավիչիտին խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ