Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հուլիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և «Էլիտ գրուպ» ընկերության միջև միջնաժամկետ փոխառության պայմանագրի ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում։
Պայմանագիրը ստորագրել են «Էլիտ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկոյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալիրու Ռազլոգը։
Կառուցապատման ոլորտում առաջատար հանդիսացող «Էլիտ գրուպ» ընկերությանը պայմանագրով կտրամադրվի 5,5 միլիոն ԱՄՆ դոլար վարկ և 130 հազար եվրո դրամաշնորհ` էներգախնայողության բնագավառում կիրառվող նորարարությունները խրախուսելու համար։
ՀՀ կառավարության ղեկավարն իր ելույթում նշել է. «Այս պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունի այն առումով, որ ՎԶԵԲ-ը վերջին ամսվա ընթացքում երկրորդ անգամ է Հայաստանին տրամադրում ֆինանսական միջոցներ։ Նախորդը աննախադեպ մեծ ծավալի վարկ էր, որ բանկը տրամադրեց Հայաստանի էներգետիկայի ոլորտին, իսկ այսօր 5.5 մլն դոլար վարկ է տրամադում Հայաստանի լավագույն կառուցապատողին։ Վերջերս կառավարությունը որոշում է ընդունել և նույն կառուցապատողին տրամադրել վարկային միջոցներ ստանալու պետական երաշխիք։ Դա այն ծրագրի շրջանակում է, որի նպատակն է օժանդակել կառուցապատողներին։ Ինչպես հայտնի է շինարարությունը վերջին հինգ ամսվա ընթացքում արձանագրելով մեծ անկում, էական ազդեցություն է թողնում տնտեսության բոլոր ճյուղերի վրա։ Կառավարության ջանքերն ուղղված են աջակցելու շինարարներին` գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որպեսզի ոլորտը վերականգնի իր նախկին ծավալները։ Մի կողմից անհրաժեշտ է, որպեսզի պետության աջակցությունը լինի վարկային միջոցներ ներգրավելու առումով, մյուս կողմից վստահությունը, որ կա մեր կառուցապատողների նկատմամբ, իր հերթին, պետք է տարածվի մասնավոր հատվածի վրա, որպեսզի այն նույնպես կատարի իր ներդրումները։ Այս պայմանագրի առանձնահատկությունն այն է, որ տրամադրվող վարկային միջոցներն ունեն գրանտային բաղադրիչ, քանի որ «Էլիտ գրուպը» նաև ժամանակակից տեխնոլոգիաներ է կիրառում և այդ գրանտային բաղադրիչը կարևոր տեղ է գրավում վարկային փաթեթի մեջ։ Շնորհավորում եմ պայմանագիրը ստորագրելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնում Լոնդոնից ժամանած մեր գործընկերներին, ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորսթիերին, քանի որ այս պայմանագիրը կօգնի մեղմել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հետևանքները»։

 

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ