Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 ապրիլի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության պաշտպանության նախարար Լինաս Լինկևիչյուսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում հայ-լիտվական համագործակցության ուղղությամբ որոշակի քայլեր են կատարվել, ստորագրվել են համաձայնագրեր, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու պետությունների երկկողմ կապերի հետագա զարգացման համար: Ընդգծելով տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու ընդհանուր անվտանգությանն ուղղված Հայաստանի ջանքերը և այդ համատեքստում ողջունելով հայ-լիտվական ռազմական գործակցության խթանումը Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել նաև երկու պետությունների միջև ավելի լայն՝ հատկապես տնտեսության տարբեր ոլորտներում կապերի ու հարաբերությունների զարգացումը: Համաձայնելով վարչապետի հետ, Լիտվայի պաշտպանության նախարարը վկայակոչել է եվրամիությանը, ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում իր երկրի կուտակած փորձը՝ ոչ միայն ռազմական, տնտեսական, այլև ժողովրդավարական, իրավական արժեքների ձեռքբերման գործում և պատրաստակամություն է հայտնել այդ փորձը փոխանակելու Հայաստանի հետ: Նախարարը նշել է, որ լիտվացի զինվորականներն իրենց մասնակցությունը կբերեն այս տարվա հունիսին մեր երկրում՝ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականացվելիք զորավարժություններին, որը կդառնա այդ ուղղությամբ գործնական քայլերից մեկը: Հանդիպման ընթացքում որպես համագործակցության հնարավոր ոլորտներ, կողմերը նշել են նաև էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ բնագավառները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ