Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Լույս» բարեգործական հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանի հետ այցելել է Երևանի պետական համալսարան։ Հանդիպման ընթացքում նրանք ուսանողներին են ներկայացրել հիմնադրամի գործունեությունը և այն աջակցությունը, որը հիմնադրամը կցուցաբերի աշխարհի հայտնի համալսարաններում սովորող հայ ուսանողներին։
«Լույս» հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հանդիպումը նվիրված է հիմնադրամի կրթական ծրագրերին։ «Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո և զբաղվելու է մշակութային, գիտական և կրթական խնդիրներով։ Սա մասնավոր նախաձեռնություն է, իր գործառույթներով օգտագործելու է միայն մասնավոր հատվածից ստացված բարեգործական միջոցները և զբաղվելու է բարեգործական հիմունքներով իր նպատակային ծրագրերի իրականացմամբ։ Հիմնադրամի` ՀՀ նախագահի հովանու ներքո գործելու հանգամանքով է պայմանավորված հասարակության հետաքրքրությունը դրա գործունեության նկատմամբ և, բնականաբար, դա նաև մեզ պարտավորեցնում է, որպեսզի հիմնադրամի գործունեությունը լինի առավել թափանցիկ։ Մենք փորձում ենք մեր բոլոր գործառույթներն իրականացնել այդ սկզբունքով»,- ասել է ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանի խոսքով` շատ հաճախ ստեղծվում է թյուրըմբռնում, երբ այս հիմնադրամն իրականացնում է նաև բարեգործական այլ միջոցառումներ. «Մասնավորապես, մենք օգնել ենք կազմակերպել բարեգործական համերգներ, հովանավորել ենք մշակութային ծրագրեր, Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված երեկոն, «Ջեթրո-Թալ»-ի համերգը Երևանում։ Որոշ հիմնարկների, որոնք, ըստ մեզ, ծավալում են այնպիսի գործունեություն, որը հարիր է հիմնադրամի մանդատին` հիմնադրամը տրամադրում է ֆինանսական օժանդակություն։
Անդրադառնալով կրթական բաղադրիչին` ՀՀ վարչապետը նշել է , որ արդեն կազմված է հիմնադրամի այս տարվա կրթական ծրագիրը, որի բյուջեն շուրջ 400 մլն դրամ է։ Կրթական ծրագիրը համակարգելու է խորհուրդը, որի կազմում են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Մեսրոպը, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը և ուրիշներ։ Հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժակլին Կարաասլանյանի ընտրությունը եղել է բաց և թափանցիկ։ Հիմնադրամի 2008թ. ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացությամբ հրապարակվել է մամուլում։
Հանդիպման ավարտին իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի շուրջ ուսանողները անկաշկանդ զրույց են ունեցել ՀՀ կառավարության ղեկավարի հետ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ