Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 ապրիլի 2003

Ս.թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003-2005 թվականների ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 12 բարեգործական ծրագրեր: Մասնավորապես, քննարկվեց և հաստատվեց «Բժիշկներ առանց սահմանների - Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնա֊ճյուղի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզում և Տավուշի մարզի Բերդ քաղաքում, Արծվաբերդ ու Բագրատաշեն գյուղերում իրականացվող բժշկական ծրագիրը։ Քննարկվեցին և հաստատվեցին «Տիրամայր Հայաստանի կուսաստան» հասարակա֊կան կազմակերպության կողմից իրականացվող «Ամառային ճամբար», «Պողոսյան կրթահամալիր» և «Աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագրերը, որոնց նպատակն է կազմակերպել անապահով ընտանիքների շուրջ 750 երեխաների ամառային հանգիստը` կուսաստանի Ծաղկաձորում գտնվող ճամբարում, կրթահամալիրում կազմակերպել 6-20 տարեկան 65 միակողմանի և երկկողմանի որբ երեխաների կրթությունը` ապահովելով նրանց սննդով և հագուստով, «Աջակցություն անապահով ընտանիքներին» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի առավել կարիքավոր ընտանիքներին ապահովել սննդով և հագուստով։ Հաստատվեց նաև Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող փախստականների կենսական պայմանների բարելավման ծրագիրը, որի շրջանակներում 180 փախստական ընտանիքներ կապահովվեն բնակարանով: Նիստում քննարկվեց Ամերիկյան կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացվող «Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում» ծրագիրը։ Այս փորձնական ծրագրի հիմնական նպատակը մանկական հիվանդությունների ինտեգրացված վարումն է։ Քննարկվեցին և հաստատվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Երևանի շախմատի տան կաթսայատան և ջեռուցման համակարգի մոնտաժման ու Գյումրիի N 2 երաժշտական դպրոցի շենքի ամրացման և վերակառուցման ծրագրերը: Քննարկվեցին նաև 18 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի և նախկինում հաստատված ծրագրերի համար զգալի նշանակություն ունեցող գործարքների մասին հարցեր:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ