Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, այցելել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀՀ կառավարության ղեկավարը եղել է ընկերության ջերմաէլեկտրակայանում և քիմկոմբինատում, որտեղ նրան ներկայացվել են արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը։ Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, մի շարք գործարարների, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը։
Խորհրդակցության ընթացքում ձեռք են բերվել մի շարք նոր պայմանավորվածություններ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությունը պետք է մշակի համալիր ծրագիր պարարտանյութերի արտադրության վերաբերյալ։ Նշվել է, որ Վանաձորի քիմիական համալիրը կարող է արտադրել պարարտանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են ՀՀ գյուղատնտեսության համար։ Այդ ծրագրի իրագործումը հնարավորություն կտա պլանավորել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը սեփական արտադրության պարարտանյութերի հիմքի վրա։ Գործարանի առջև խնդիր է դրվել մշակել համալիր ծրագիր չորս հիմնական ուղղություններով, որոնցով կարող է զարգանալ պարարտանյութերի, շինանյութերի, կարբիտի և արտահանման մեծ ներուժ ունեցող մի շարք այլ նյութերի արտադրությունը։ «Այս բոլոր ուղղություններով մենք պետք է ունենանք համալիր ծրագրեր, պետք է լինի ֆինանսական հոսքերի ներկայացում, շահութաբերության մակարդակ։ Բոլոր ծրագրերը պետք է արժանանան կառավարության հավանությանը։ Բնականաբար, դա գործարանի սեփականատերերի մոտ ավելի մեծ վստահություն կառաջացնի, և նրանք ներդրումներ կկատարեն զարգացման ուղղությամբ, ուստի վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն այլևս չի լինի։ Այսօր գործարանի ֆինանսական վիճակը բարվոք չէ, ունի պարտքեր աշխատավարձերի և գույքահարկի գծով և, բնականաբար, անհրաժեշտ է, որ գործարանն սկսի աշխատել իր ողջ հզորություններով, որպեսզի ի վիճակի լինի շահույթ ունենալ»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Այստեղ արտադրվող շինանյութը կօգտագործվի աղետի գոտում, և կառուցվող արտադրամասը մեծ հզորություն կունենա։ ՀՀ վարչապետը նշել է, որ արդեն պայմանավորվածություն կա աղետի գոտում շինարարություն իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ շինանյութը գնեն հենց այստեղից։ Ինչ վերաբերում է արտադրվող պարարտանյութերին, ապա, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել, և այդ արտադրությունը կսկսվի արդեն այս տարի։ ՀՀ վարչապետի գնահատմամբ, որպեսզի գործարանն ունենա շահութաբերություն, անհրաժեշտ է շուրջ 6 մլն դոլար ներդրում։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ և արդյունավետ լուծման նպատակով։

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ