Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հունվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Հոսեյն Նամազիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց այցը Հայաստան և դրա շրջանակներում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի անցկացումը Երևանում՝ վարչապետը հույս է հայտնել, որ հանձնաժողովը կկարողանա համանախագահներ Կարեն ալուստյանի և Հոսեյն Նամազիի գլխավորությամբ արդյունավետ աշխատել ու լուծել իր առջև դրված խնդիրները: Վարչապետը բարձր է գնահատել հատկապես Հայաստանի անկախացումից հետո մեր երկրի և ԻԻՀ-ի կողմից դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացումը: Այս հարցում, ըստ նրա, մեծ է եղել նաև Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության դերը: Վարչապետն առանձնակի ընդգծել է Իրանի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ, կարևորելով ԻՀ նախագահ Մոհամմադ Խաթամիի «Քաղաք-կրթությունների երկխոսություն» նախաձեռնությունը, ինչը տարբեր կրոններ դավանող ժողովուրդների համակեցության լավագույն օրինակ է: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 2000թ. հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման տարի է համարել, նշելով անցած տարում 2 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն ու դրանց արդյունքում ձեռք բերված կարևոր մի շարք պայմանավորվածությունները, որոնց մի մասի իրագործման ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ սկսվել են: Մասնավորապես, նշվել է սահմանամերձ Սյունիքի և Ատրպատականի միջև սկիզբ առած սերտ համագործակցությունը, Մեղրու տարածաշրջանի համար կառավարության նախատեսած ծրագրերի իրագործմանը աջակցելու, մասնակցելու հարցում Իրանի ցուցաբերած հետաքրքրությունը և այլն: ՈՒրախությամբ է նշվել, որ փետրվարի 3-ին կբացվի Մեղրիի սահմանամերձ շուկան, որը երկար ժամանակ չէր գործում: Ըստ վարչապետի, իբրև տարածաշրջանում ընդհանուր շահեր ունեցող պետություններ և իբրև ռազմավարական գործընկերներ են, Հայաստանը և Իրանը պետք է հնարավորինս սերտացնեն երկկողմ հարաբերությունները՝ դրանք տեղափոխելով գործնական հարթություն, որտեղ անելիքներ շատ կան: Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար պարոն Հոսեյն Նամազին շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար, նրան է փոխանցել ԻԻՀ փոխնախագահ Հասան Հաբիբիի ողջույնները: Նախարարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը հաստատակամ է երկու երկրներում առկա մեծ ներուժը փոխշահավետ նպատակներով մինչև վերջ օգտագործելու հարցում: Այդ տեսանկյունից, պարոն Նամազին, ևս մեկ լավ առիթ է համարել Երևանում անցկացվելիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ համագործակցությանն ուղղված բազմաթիվ հարցեր կքննարկվեն և արդեն իսկ որոշակի լուծումներ կգտնվեն: Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը հատկապես ամբողջությամբ չօգտագործված մեծ ներուժ է տեսնում առևտրի ոլորտում, նշելով, որ ապրանքաշրջանառության ծավալները էապես մեծացնելու հնարավորություններ կան: Այստեղ նա կարևորել է երկու երկրների վարկային հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, բանկային ոլորտում ակտիվ համագործակցությունը, փոխշահավետ ներդրումների աշխուժացումը: Սակայն առաջին հերթին, նախարար Նամազին ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում հետևողականության ցուցաբերումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր և կառավարության անունից հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ ձեռք բերված պայմանավորվածությունները ժամանակին կատարելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում շոշափված խնդիրները կդառնան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի քննարկման թեմա, կգտնվեն դրանց լուծման որոշակի ուղիներ և կորոշակիացվեն առաջիկա քայլերը:
Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ