Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսին։
ՀՀ կառավարության ղեկավարը, ողջունելով հյուրին, խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին, որոնց շարքում կարևոր տեղ են գրավում նաև տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանների հետ։
Նահանգապետ Գեորգի Բոոսը ներկայացրել է մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, բանկային համակարգում ընթացող բարեփոխումները, ներդրումների խթանմանը միտված միջոցառումները, նշել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև նրանով, որ Կալինինգրադի մարզը մեծ նշանակություն է տալիս կապերի զարգացմանը հատկապես այն երկրների հետ, որոնք պատմականորեն և հոգևոր առումով մոտ են Ռուսաստանին։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել գյուղմթերքների, շինարարական և արդյունաբերական ապրանքների, առևտրի, ոսկերչության, նաև զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Խոսելով տնտեսական կապերի զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին, զրուցակիցները կարևորել են գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչին, անկասկած, նպաստ կբերեն Երևանի «Մոսկվայի տանն» անցկացված բիզնես-համաժողովը և Կալինինգրադի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդեսը։ Երկուստեք ցանկություն է հայտնվել, որպեսզի գործարարների միջև նման հանդիպում կազմակերպվի նաև Կալինինգրադի մարզում։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ