Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցել է տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների «ԴԻՋիԹեք բիզնես» ամենամյա համաժողովին։
Միջոցառման բացման արարողությունը վերապահվել է Տիգրան Սարգսյանին։
Համաժողովին ավանդաբար ներկայացվում են տեխնոլոգիական լուծումներ բանկային ու ֆինանսական հատվածների, փոքր ու միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության, առևտրի ու պահեստավորման, շինարարության ու տրանսպորտի, հասարակական հատվածի, բեռնափոխադրման, բժշկական և դեղագործական ոլորտների համար։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովը, ասելով, որ այն հնարավորություն է տալիս ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ ընկերություններին ցուցադրել իրենց նոր արտադրանքն ու ծառայությունները, մեկ տարվա ընթացքում գրանցած առաջընթացն ու հաջողությունները, իսկ պոտենցիալ հաճախորդ-գործարարներին հնարավորություն է ընձեռում իրենց բիզնեսի համար արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ գտնել։
ՀՀ վարչապետը իր գոհունակությունն է հայտնել, որ ՏՏ ոլորտը, անգամ համաշխարհային ճգնաժամի պայմաններում նախորդ տարվա համեմատ գրանցել է քսան տոկոս աճ. «Արտադրողականության բարձրացումը ճգնաժամի հաղթահարման լավագույն ձևերից մեկն է, իսկ ՏՏ ոլորտն այն բացառիկ ոլորտներից է, որ տնտեսության ճյուղերին ներկայացնում է արտադրողականության և մրցունակության բարձրացմանը միտված առաջարկներ», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը, շեշտելով, որ կառավարությունն այս համաժողովին ներկայանում է նաև որպես հաճախորդ և իր կատարած ընտրությամբ օրինակ է ծառայելու գործարարներին։ Վարչապետը նշել է, որ կառավարությունը հակված է պետական համակարգի տարբեր օղակներում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, քանի որ այստեղ ևս կա արտադրողականության բարձրացման խնդիր։
Համաժողովին մասնակցել է 25 ցուցադրող ընկերություն, 1500 գործարար։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ