Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է վարկային խոշոր համաձայնագրերի ստորագրման արարողությանը։
«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի, «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ստորագրել են մեր երկրի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման և վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի շարք փաստաթղթեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվող վարկային նոր ռեսուրսը, որ կազմում է 64,5 մլն եվրո, ուղղվելու է ընկերության տեխնիկական վերազինմանն ու ենթակայանների արդիականացմանը, էլեկտրական էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կորուստների կրճատմանը, ԱՊՀ երկրների էներգահամակարգերի ինտեգրման աճի ապահովմանը։ Հատկանշական է , որ այս խոշորագույն վարկային գործարքը իրականացվում է առանց պետական երաշխիքի։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորելով վարկային նոր համաձայնագիրը, ասել է. «Ես ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհավորել այս կարևորագույն վարկային պայմանագրի ստորագրման կապակցությամբ։ Մենք կարևորում ենք այս վարկային պայմանագիրը երկու հանգամանքից ելնելով. առաջինը` մեր բանկային համակարգի պատմության մեջ սա խոշորագույն վարկային գործարքներից մեկն է` շուրջ 64 մլն եվրո ծավալով, ամբողջությամբ այս գումարը օգտագործվելու է ՀՀ տարածքում էլեկտրացանցերի վերականգնման աշխատանքների համար և երկու տարվա ընթացքում այդ գումարները կիրացվեն։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ այս ներդրումը կատարվում է ՀՀ-ում մեր տնտեսական կյանքի համար ամենաբարդ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունների փուլում և այս խոշոր վարկային ներդրումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա, բնականաբար, նաև սոցիալական ոլորտի վրա, և մենք ողջունում ենք այս ձեռնարկը։ Եվ ուզում եմ բոլոր մասնակիցներին շնորհավորել այս կարևոր իրադարձության կապակցությամբ և ցանկանալ, որպեսզի այն խնդիրները, որոնք դրված են բաշխիչ ցանցերի առջև, հնարավորինս կարճ ժամկետում դառնան իրականություն։ Կարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ սակագների վրա ազդեցություն չի լինելու և ըստ էության, վարկային տոկոսադրույքների մարումը իրականացվելու է ընկերության շահույթի հաշվին, ինչը նույնպես կարևոր է արձանագրել», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ