Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Րինա Պանդեյին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Բարձր գնահատելով Հայաստանում պաշտոնավարման տարիներին դեսպանի կատարած աշխատանքը, որն զգալիորեն նպաստել է երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, ՀՀ վարչապետը նշել է, որ հայ-հնդկական հարաբերություններն ու բարեկամական կապերը պատմական խոր արմատներ և ավանդույթներ ունեն և որ դրանք պետք է ամրապնդվեն համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու միջոցով։
Տիկին Րինա Պանդեյը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել տիկին Րինա Պանդեյին` նրա հետագա գործունեության մեջ։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ