Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հունիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Շնորհակալություն հայտնելով դեսպանին` կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական երկկողմ հարաբերությունները հնարավորություն են տալիս փոխգործակցության նոր զարգացումներ ապահովել ամենատարբեր բնագավառներում։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժի զարգացմանը, տնտեսական բարենպաստ միջավայրի ձևավորմանն ու ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին հույս է հայտնել, որ տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությունը կընդգրկի նոր ոլորտներ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել դիվանագետին և հույս հայտնել, որ հետագայում ևս պարոն Մասիմո Լավեցո Կասինելիին իր գործունեությամբ կնպաստի հայ-իտալական հարաբերությունների առավել սերտացմանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ