ուրբաթ, 5 հունիսի 2009
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Մոսկվայի տանը «Ֆինանսաբանկային Քոլեջ» հիմնադրամի կազմակերպած «Ճգնաժամը որպես հնարավորություն» խորագրով դասախոսությունների ծրագրի բացման արարողությանը։
Նախաձեռնության նպատակն է «Ֆինանսաբանկային Քոլեջ» հիմնադրամի երկարաժամկետ ծրագրերի` Հայաստանի և արտասահմանյան ավելի քան 50 բուհերի շուրջ 900 շրջանավարտների մասնագիտական կարողությունների զարգացումը, որոնց մեծ մասն աշխատում է ՀՀ ֆինանսական համակարգում։ Նախատեսված է, որ դասախոսությունները կլինեն շարունակական, որոնք կվարեն ՀՀ պետական պաշտոնյաներ, տեղական և միջազգային փորձագետներ։
Ծրագիրը որջունել և առաջին` «ՀՀ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունը մինչ ֆինանսական ճգնաժամը և ներկայումս» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ունկնդիրները հնարավորություն են ունեցել անկաշկանդ զրույց ունենալ ՀՀ կառավարության ղեկավարի հետ` իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի շուրջ։ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության տեսակետներն է ներկայացրել նաև այսօր աշխարհում ընթացող գլոբալացման գործընթացների, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և Հայաստանի տնտեսության վրա դրա ունեցած ազդեցության հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի տեքստը