Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հունիսի 2009

Պետական աջակցություն գյուղատնտեսությանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված օրակարգի հարցերը ներկայացնելուց առաջ ՀՀ վարչապետը շնորհավորել է նախարար Տիգրան Դավթյանին` ծննդյան օրվա առթիվ։

Հակաճգնաժամային միջոցներ, սոցիալական հարցեր

ՀՀ կառավարությունը «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան հաստատել է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը։ Ցանկում ընդգրկված են առողջապահական, մշակութային, կրթական, մարզական օբյեկտներ, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարաններ, պետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհներ և այլն, որոնց շինարարության նախահաշվային արժեքները որոշման հավելվածում ներառվել են ՀՀ պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն։ Հաջորդ որոշումը ևս հակաճգնաժամային ուղղվածություն է ունեցել։ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի Կենտրոն համայնքի Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմագործառնական շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Էլիտ գրուպ» ՓԲԸ-ին տրամադրել բյուջետային երաշխիք` որպես 2.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հիմնական գումարով, երեք տարի մարման ժամկետով վարկի հիմնական գումարի վճարային պարտավորության ապահովման միջոց` անակցեպտ գանձման իրավունքով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով սա առաջին հայտն է, որը բավարարել է կառավարությունը շինարարությունը խթանելու նպատակով և պատրաստ է քննարկել այլ առաջարկներ ևս։
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ և փոփոխություններ կատարել իր ընդունած նախկին որոշումներից մեկի հավելվածում, որով երկրի 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նպատակային ծրագիրը իրականացվում է առաջին անգամ, և այժմ հարկավոր է ընդլայնել ըստ էության անտոկոս վարկ ստացողների շրջանակը, որպեսզի բացառիկ հնարավորությունից կարողանան օգտվել շատերը։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը, հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը, հաստատել է հաշմանդամ մանուկների և պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը։ Այն նպատակ ունի կանոնակարգել ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող հաշմանդամ մանուկների բժշկական հսկողության գործընթացը, որի արդյունքում ակնկալվում է հաշմանդամ և սահմանափակ կարողություններ ունեցող մանուկների ու պատանիների սոցիալական հարմարեցումը, ֆիզիկական վերականգնումը և առողջության ապահովումը։
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր 2005թ. հուլիսի 14-ի N 1176-Ն որոշման մեջ, ինչի շնորհիվ կապահովվի ՀՀ ոստիկանության բոլոր ծառայողների աշխատանքի վարձատրության միասնական համակարգի գործադրումը։

ՀԴՄ և հսկիչ գնումների ոլորտի ընդլայնում

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով ՀՀ կառավարությունը որոշել է լրացումներ և փոփոխություն կատարել իր 2005թ. սեպտեմբերի 15-ի N1600-Ն որոշման մեջ։ Այն նպատակ ունի մանրածախ առևտրի և բնակչությանը ծառայությունների մատուցման առանձին ոլորտներում ապահովել հաշվիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն ու շահագործումը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի վերաբերյալ հայեցակարգին»։ Փաստաթղթի նպատակն է հարկային ստուգումների նոր քաղաքականության ներդրումը, որը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության և ռիսկային չափանիշների հիման վրա։ Քանի որ այս փոփոխությունը որոշակի իմաստով կարող է համարվել խստացում, այն կիրառվելու է 2011թ. հունվարից։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստաթուղթն անվանել է կարևորագույններից մեկը, որը հանդիսանալու է ոլորտի բարեփոխումն իրականացնելու հիմքը։
Կառավարությունը լրացումներ է կատարել 2003թ. նոյեմբերի 27-ի N1561-Ն որոշման մեջ։ Դրա նպատակը հարկային տեսչությունների կողմից կանխիկ դրամական միջոցների ստացման կառավարումն է, որի արդյունքում կբարձրանա ընթացիկ հարկային հսկողության կարևորագույն գործիքի` հսկիչ գնման կիրառման արդյունավետությունը։
Մաքսային ծառայությունների կողմից մաքսային բնագավառում իրականացվող համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Բելգիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրերի կնքման առաջարկությանը։

Ռադիոակտիվ թափոնների կառավարում

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը։ Որոշմամբ սահմանվում են ռադիոակտիվ թափոնների կառավարմանն առնչվող հարաբերությունները կարգավորող պահանջները և այլ դրույթներ, որոնց պահպանումը կապահովի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց, շրջակա միջավայրի պաշտպանությունը։


Արձանագրային որոշումներ


ՀՀ կառավարությունը ընդունել է մի քանի արձանագրային որոշումներ, որոնցով տարբեր հիմնավորումներով նպատակահարմար չի համարում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնությունների կարգով ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթներին կամ ընդունելի կհամարի միայն իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում։ Դրանք են «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, «Հոգեբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Նշված նախագծերի փաթեթները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային Ժողով։


Այլ հարցեր


Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման գոտում գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2009թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 142.0 մլն խորանարդ մետր։
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով` կառավարությունը որոշել է լրացումներ և փոփոխություններ կատարել իր 2005թ. հուլիսի 21-ի «ՀՀ օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ, որով կապահովվի ՀՀ օդանավակայաններում իրականացվելիք ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների համապատասխանեցումը ԻԿԱՕ և Եվրամիության չափորոշիչներին։
Գործադիրն իր որոշումներով ՀՀ օրենսդրության համաձայն թմրամիջոցների արտահանման և ներմուծման լիցենզիա է տվել «Ռայ ինվեստ» ՍՊԸ-ին և «Վանդա- ՍԱ» ՍՊԸ-ին թույլատրել մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել սահմանված անվանացանկով և քանակով արդյունաբերական պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի և իրավական համապատասխան ակտերի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տալ ՀՀ հինգ քաղաքացիների։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ