Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 ապրիլի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ ՀՀ ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան, գործադիրը հաստատեց ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը։ Դրանով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը‘ հաշվարկային եղանակով ջրաչափերի, ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական և շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում։ Նիստում սահմանվեց նաև հակահրդեհային նպատակներով ջրօգտագործման կարգը։ Արձանագրային որոշմամբ մինչև 2003 թ. հուլիսի 1-ը դադարեցվեց «Սևան» ազգային պարկի և Սևանա լճի ափամերձ տարածքներում պետական սեփականության հողամասերի տրամադրումը քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց։ Հանձնարարվեց ՀՀ քաղաքաշինության նախարարին‘ այդ ժամկետում ապահովել Սևանա լճի ափամերձ գոտիների առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստթղթերի մշակումն ու հաստատումը։ Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ նախագահի «2003 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի նախագծին։ Ըստ այդմ, նախատեսվում է 2003 թ. ապրիլ-հունիս ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության գարնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են պարտադիր զինծառայությունից նախկինում ստացած տարկետման իրավունքը։ Գործադիրը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 423.3 հազար դրամ հատկացրեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային‘ ակադեմիկոս Վիկտոր Ֆանարջյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։ Կառավարությունը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը բխում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի 2002 թ. հոկտեմբերի 22-ի նիստի հանձնարարականից։ Այդ փոփոխությամբ առաջարկվում է հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ համարել 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտուրն ու ներմուծումը։ Այդ կապակցությամբ հավանություն տրվեց նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին։ Մեկ այլ որոշմամբ, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման կարգերը «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, գործադիրը փոփոխություններ կատարեց նաև ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 29-ի N867 որոշման մեջ‘ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի համապատասխան հոդվածները։ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման ոլորտների ընդլայնման, նախատեսված ֆինանսական միջոցների հոսքերի մեխանիզմի հստակեցման, ծրագրում ընդգրկվածների շահագրգռության բարձրացման, ընդհանուր առմամբ‘ ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով, գործադիրը փոփոխություններ և լրացումներ կատարեց ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 29-ի N473 որոշման մեջ։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոշվեց ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական հիմնարկը, վերակազմավորման ձևով, վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպության։ Այլ որոշումներով ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Հատուկ կացարան», ՀՀ բնապահպանության նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կենտրոն» պետական հիմնարկները ևս, վերակազմավորման ձևով, վերակազմակերպվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների։ Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներով, նիստում որոշվեց «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» և «Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղի» ՓԲԸ-ները վերակազմակերպել‘ այդ ընկերությունների միացման ձևով։ 2003 թ. օգոստոսին Երևանում Համահայկական երրորդ խաղերի անցկացման և կազմակերպման նպատակով, կառավարության որոշմամբ ստեղծվեց կազմկոմիտե‘ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի գլխավորությամբ։ Մեկ այլ որոշմամբ, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2003 թ. տարեկան ծրագիրը»։ Հրամանագրի համաձայն, 2003 թ. ապրիլ-հունիս ամիսներին կկատարվի նաև սահմանված ժամկետում պարտադիր զինծառայություն անցած զինծառայողների զորացրում։ Նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետությունում ազգային դրամի շրջանառության տասնամյակի օրը‘ նոյեմբերի 22-ը, նշել որպես բանկային աշխատողի օր։ Կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին‘ 2003 թ. ապրիլի 10-ին, ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ