Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 մայիսի 2009

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը հիմք է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։ Նախագծում ներկայացված են սահմանված միջոցառումները, ակնկալվող արդյունքներն ու դրանց գնահատման ցուցիչները։
Նիստում քննարկվել են կոռուպցիայի մակարդակի գնահատման նպատակով մոնիտորինգի իրականացման ինստիտուցիոնալ նոր համակարգի մեթոդները, ինչպես նաև հանձնաժողովի նոր ձևաչափը։
Ընդգծվել է, որ ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ և համակարգված իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության և հանրային քարոզչության միջոցով շարունակելու է ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի հանրային աջակցություն, ինչպես նաև ապահովել ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության պարբերական վերանայումը և ճշգրտումը այլ ոլորտներում և բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության գերակայությունների հետ։
ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին` հանրապետական գործադիր մարմինների, Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 15-օրյա ժամկետում քննարկել, լրամշակել նախագիծը և ներկայացնել առաջարկություններ։



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ