Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 մայիսի 2009


Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԱՄՀ) հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստին պետական հատվածից մասնակցել են խորհրդի անդամներ, ՀՀ նախագահի տնտեսական գծով գլխավոր խորհրդական, խորհրդի փոխնախագահ Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, մասնավոր հատվածից` խորհրդի անդամներ, «Տրոյկա-Դիալոգ» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանը, McKINSEY & Co. Մյունխենի գրասենյակի տնօրեն Անդրե Անդոնյանը, «Wolters Kluwer PCi» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Ֆեստեկջյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը։
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և մրցունակության բարձրացմանը` ստեղծելով ուժեղ և մրցունակ Հայկական աշխարհ, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային և համաշխարհային կենտրոն մի շարք ոլորտներում, որտեղ երկիրն ունի ներուժ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը։ Հիմնադրամի առաքելությունն է ռազմավարական բնույթի ներդրումային ծրագրերի մշակումը և իրականացումը, այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ու ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպես նաև ՀՀ նախարարությունների հետ համատեղ, բարենպաստ միջավայրի ձևավորմանն ուղղված քաղաքականության և բարեփոխումների ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Նիստի ընթացքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը ներկայացրել է իր առաջարկները` հիմնադրամի ռազմավարության, աշխատանքային ծրագրերի, կազմակերպչական կառուցվածքի և բյուջետային պլանավորման վերաբերյալ։ Այնուհետև քննարկվել են օրակարգում ընդգրկված` առողջապահության, կրթության և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող ռազմավարական ծրագրերը։ Քննարկման արդյունքներով հաստատվել են հիշյալ ծրագրերի իրագործմանը միտված միջոցառումները։
Նշվել է, որ առողջապահության և կրթության բնագավառներում իրականացվող բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ոչ միայն հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության ապահովմանը, այլև ազգային մրցունակության բարձրացմանը։ Այդ համատեքստում միջազգային փորձագետ դոկտոր Ռեյնհարդ Ուիչելզը ներկայացրել է «Առողջապահության ոլորտում հաջողության գործոններին հասնելու տեսլականը» զեկույցը։ Խոսելով Հայաստանի առողջապահության համակարգի խնդիրների մասին, նա բարձր է գնահատել կատարված աշխատանքը։ Դրա հետ մեկտեղ փորձագետն ընդգծել է ոլորտում տեղ գտած բացթողումները, ինչպես նաև մրցունակության ոչ բավարար մակարդակը։ Զեկույցը հավանության է արժանացել խորհրդի կողմից, նշվել է, որ այն հիմք կհանդիսանա հիմնադրամի հետագա գործունեության (ռազմավարության) ընթացքում։
Խորհուրդն անդրադարձել է նաև Համահայկական բանկին։ Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի որոշումների ներքո Համահայկական բանկն ապահովելու է համահայկական նշանակության նախագծերի ֆինանսավորում, մասնավորապես այնպիսի նախագծերի, որոնք պարունակում են նորարարության տարրեր և իրականացվում են համահայկական ցանցի անդամների կողմից` աշխարհի ցանկացած կետում։ Այդ նպատակով միջազգային փորձագետ Խոսե Լուիզ Մոմբրան ներկայացրել է Համահայկական բանկի կառուցվածքին և բիզնես նախագծին վերաբերող իր նկատառումներն ու առաջարկությունները, որոնք ևս ընդունվել են։
Այլ խնդիրների շարքում խորհրդի անդամներն անդրադարձել են նաև համաշխարհային տնտեսական իրավիճակի վերջին զարգացումներին և Հայաստանի կառավարության ձեռնարկած միջոցառումներին` ուղղված այդ պայմաններում Հայաստանի մրցունակության կայուն զարգացման ապահովմանը։
Հաշվի առնելով կրթության բնագավառի առանձնահատուկ նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից` ՀԱՄՀ խորհրդի հերթական նիստը նվիրվելու է կրթության բնագավառի խնդիրներին։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ