Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մարտի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Իսսե Նոմուրային և նրա գլխավորած պատվիրակությանը: Շնորհավորելով պարոն Նոմուրային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ասիական տարածաշրջանի առաջատար երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ համագործակցության սերտացմանը: Ըստ նրա, որպես տարածաշրջանում առավել կայուն երկիր, Հայաստանը կարող է վստահելի գործընկեր դառնալ Ճապոնիայի համար: Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի տնտեսական, մշակութային կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված դրամաշնորհների, արտոնյալ վարկերի տրամադրման համար, վարչապետն ընդգծել է երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ ներդրումային ծրագրերի իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը: Դեսպան Իսսե Նոմուրայը, համաձայնելուվ վարչապետի տեսակետին, նշել է, որ Ճապոնական կառավարությունը ևս շահագրգռված է Հայաստանի հետ ավելի սերտ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատմամբ: Որպես երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր ու հեռանկարային ոլորտներ, կողմերը նշել են մասնավորապես հանքարդյունաբերության, էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, սեյսմիկ պաշտպանության բնագավառները: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին՝ գործունեության ամբողջ ընթացքում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ