Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 մայիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Բելառուսի Հանրապետությում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերի համաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը և պաշտոնատար այլ անձինք։
Համաձայն ձևավորված ավանդույթի, ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալող պետության ղեկավարը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Աստանայի Անկախության պալատում կայացած նիստում վարչապետները նեղ կազմով քննարկել են ԱՊՀ մասնակից պետությունների` համագործակցությանն առնչվող մեկուկես տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից դուրս գալու ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերը։ Այնուհետև նիստը շարունակվել է ընդլայնված կազմով:
Կառավարությունների ղեկավարները հաստատել են  «Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածի համար ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011թթ.) իրականացման միջոցառումների», «ԱՊՀ մասնակից պետությունների տարածք մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծման աշխատանքների», «Մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր կրթական տարածքի և կրթության ոլորտում համագործակցության զարգացման միջոցառումների», «ԱՊՀ մասնակից պետություններում մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների» ծրագրերը։ Հավանություն է տրվել նաև ԱՊՀ մասնակից պետությունների միջև հումանիտար համագործակցության ոլորտում գերակա միջոցառումների 2009-2010թթ. ծրագրին, որն ընդգրկում է նշված ժամանակահատվածում Համագործակցության տարբեր պետություններում, այդ թվում նաև Հայաստանում անցկացվելիք միջոցառումները։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են «Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» միջկառավարական համաձայնագիրը։
Վարչապետները ստորագրել են նաև «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական իրավասության լրացուցիչ ուսուցման մեթոդական ապահովման բնագավառում Ռուսաստանի ասոցիացիային ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու մասին», «Աֆղանստանի 1979-1989թթ. պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների որոնումը, թաղման վայրերի հայտնաբերումը շարունակելու, էքսգումացիայի, աճյունների նույնականացման և Հայրենիքում վերաթաղման մասին», «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65 տարին» միասնական հոբելյանական մեդալի պատրաստման կարգի մասին» որոշումները։
Նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում` ԱՊՀ մարմինների միասնական բյուջե 2008թ. կատարված փոխանցումների և նախորդ տարիների պարտքերի մարման գծով պարտավորությունների կատարման, 2008թ. իրականացված` ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող Համագործակցության մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների արդյունքների մասին։
Նիստի ավարտին քննարկվել են կազմակերպչական հարցեր։ Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2009թ. նոյեմբերին` Ուկրաինայում։
Նիստից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։
Այնուհետև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների ղեկավարները քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշել են, որ վերջին շրջանում հայ-ղազախական հարաբերություններում զգալի ակտիվություն է դիտվում, ինչի վկայությունն է նաև վերջերս, ս.թ. մայիսի 12-ին Երևանում կայացած հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։ Զրուցակիցների համոզմամբ, նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող իրագործումը լավ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և կապերի սերտացման համար։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման քայլերի վերաբերյալ։
Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ