Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 մարտի 2003

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում 2002-2003 թթ. ցրտահարությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումների ծրագրին»: Որոշման ընդունումը պայմանավորված է նշված ժամանակահատվածում ձմռան երկարատև ցրտահարությունների հետևանքով գյուղատնտեսության բնագավառում ստեղծված ծանր վիճակով: Ցրտահարությունների հետևանքների մեղմացմանն ու պատճառած վնասների վերացման միջոցառումները համակարգելու նպատակով, ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի նախագահությամբ: «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարությունը հաստատեց առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը: Ըստ դրա, պարտադիր բժշկական զննության ենթակա են ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում թվարկված՝ մասնավորապես, հասարակական սննդի և առևտրի, ջրամատակարարման սարքավորումների, բուժկանխարգելիչ հաստատությունների, մանկական և դեռահասակների, կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակերպությունների, գյուղմթերքների արտադրության և ժողտնտեսության այլ բնագավառների համապատասխան աշխատողները: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1992թ-ի հուլիսի 4-ին ստորագրված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում‘ չինական «Լի-Դա» կորպորացիայի կողմից հայկական «Դավիթ» Առևտրի տուն» ՓԲԸ-ին տրամադրված ապրանքային վարկի չմարված մասը Չինաստանի կառավարության կողմից ՀՀ կառավարությանն անհատույց օգնություն ձևակերպելու կապակցությամբ, գործադիրը որոշեց «Լի-Դա» կորպորացիայի հանդեպ «Դավիթ» Առևտրի տուն» ՓԲԸ-ի 01.01.2003թ. դրությամբ ապրանքային վարկի 2156.0 մլն. դրամի մնացորդից 1808,0 մլն դրամը համարել ներված, իսկ մնացած 348,0 մլն. դրամի մասով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 351 հոդվածի հիմքով պարտատեր ճանաչել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության: Հանձնարարվեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Դավիթ» Առևտրի տուն» ՓԲԸ-ի հետ 10-օրյա ժամկետում կնքել վարկային պայմանագիր՝ ՀՀ պետբյուջեից որպես 3-րդ անձ չինական կողմին մարված 348,0 մլն դրամի չափով, 10 տարվա մարման ժամկետով, տարեկան 1% տոկոսադրույքով, մարումը սկսելով 2008թ-ի հունվարի 1-ից, հավասարաչափ կիսամյակային կտրվածքով: Կառավարությունը որոշում ընդունեց «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք և գույք տրամադրելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է տրամադրվելիք հողամասում այնպիսի գործունեության ծավալամամբ, որը կնպաստի դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացմանը: ՀՀ կառավարության, որպես լիցենզավորող մարմնի կողմից գործունեության առանձին տեսակների լիցենզավորման ընթացակարգերի հստակեցման — կանոնակարգման նպատակով, փոփոխություններ և լրացումներ կատարվեցին մի քանի որոշումներում, որոնց արդյունքում կառավարության որոշման հիման վրա այդ լիցենզիաները կտրամադրի գործադրի կողմից լիազորված համապատասխան պետական կառավարման մարմինը։ Կառավարության անդամները հավանություն տվեցին ՀՀ կառավարության, «Սիբիր Ավիաուղիներ» ՓԲԸ-ի և «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի միջև 2003 թ. մարտի 14-ին նախաստորագրված «Արմավիա» ընկերությանը ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ Ներդրումային պայմանագրին, ինչպես նաև ՀՀ կառավարության և «Արմավիա ավիաընկերություն» ՍՊԸ-ի միջև 2003 թ. մարտի 14-ին նախաստորագրված «Արմավիա» ընկերությանն առևտրային օդային հաղորդակցության բացառիկ թույլտվության հատկացման կապակցությամբ ՀՀ կառավարության հանձնառությունների վերաբերյալ օդուղիների հատկացման պայմանագրին ու ՀՀ կառավարության, «Հայկական Ավիաուղիներ»-ի և «Արմավիա ավիաընկերության» միջև նախաստորագրված‘ «Հայկական Ավիաուղիների» որոշ գույք և պարտավորություններ «Արմավիա» ընկերությանն օտարելու վերաբերյալ Գույքի և պարտավորությունների օտարման պայմանագրին, ՀՀ կառավարության և «Հայկական Միջազգային Ավիաուղիներ» ՓԲԸ-ի միջև 2003 թ. մարտի 23-ին նախաստորագրված փոխըմբռնման հուշագրին: Որոշմամբ գործադիրը լիազորեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ստորագրելու նշված Պայմանագրերն ու Հուշագիրը: Նիստում որոշվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը հատկացնել 6406.02 հազ դրամ՝ նախարարության կողմից 2002թ-ի ընթացքում կատարված մարդասիրական օգնության կարգով Հայաստան ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը կառավարության պահուստային միջոցների հաշվին հատկացրեց 500 հազար դրամ՝ Լևոն Հախվերդյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով, իսկ Հրանտ Մաթևոսյանի հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երևանի քաղաքապետարանին հատկացվեց 934 հազար 500 դրամ: Նիստում որոշում ընդունվեց «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 60-ամյակին նվիրված միջոցառումների» մասին: Հանձնարարվեց ՀՀ ԳԱԱ պրեզիդենտին մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հոբելյանական հանձնաժողովի կազմի և միջոցառումների անցկացման ժամկետների վերաբերյալ: Հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման նախնական ծախսերը սահմանվեցին 34 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվից: Այսօրվա նիստում որոշումներ ընդունվեցին նաև «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ-ին և «Ֆրանկ Մյուլլեր Արմենիա» ՓԲԸ-ին առանց մրցույթի, վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելու և «Դալմայի այգիների» սահմանների ճշտման ու դրան կից տարածքների կառուցապատման ենթակա հողերի գոտիավորման մասին։ Որոշումներ ընդունվեցին նաև բարեգործական որակված մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների վերաբերյալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ