Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 մայիսի 2009

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը։
Հանձնաժողովը քննարկել է 19 բարեգործական ծրագիր։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող Լոռու մարզի Ձորամուտ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղի դպրոցի կահավորման, Գյումրի քաղաքի ծածկած լողավազանի օդափոխության համակարգի մոնտաժման, ՀՀ և ԼՂՀ դպրոցների կահավորման ու ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար, Ազոխ և Դրախտիկ գյուղերի ջրատարի կառուցման համար խողովակների ներկրման և հեղինակային հսկողության օժանդակ ծրագրերը։
Նիստում քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Էջմիածնի Վեհարանի, վարչական շենքի և Սևանի Վազգենյան դպրոցի ջեռուցման համակարգերի մոնտաժման և նորոգման, տարածքի բարեկարգման, արտաքին և ներտարածքային էլեկտրամատակարարման աշխատանքների ծրագրերը։
Հաստատվել են նաև Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Արմավիրի թեմի կողմից իրականացվող Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի եկեղեցու կառուցման, «Վորլդ Վիժն ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող Գյումրի քաղաքի N 20 նախակրթարանի համար ջեռուցման համակարգի կառուցման, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչների համար գործարարության և գյուղատնտեսության վերաբերյալ դասընթացների կազմակերպման ու Արագածոտնի մարզի Սուսեր և Նոր Արթիկ համայնքների համար խմելու ջրագծի կառուցման, Հայաստանի հրեական կրոնական համայնքի բարեգործական գործունեության 2009-2010թթ. ծրագրերը։
«Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Վեց համայնքների հզորացում» ծրագրի նպատակն է սեմինարների, դասընթացների ու արհեստագործական գիտելիքների ձեռքբերման միջոցով ակտիվացնել Գեղարքունիքի մարզի Դպրաբակ, Այգուտ, Կալավան, Բրեպատ, Զորավանք և Անտառամեջ համայնքների երիտասարդությանը, իսկ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների առևտրայնացում և լիցենզավորում» ծրագրի նպատակն է սեմինարների միջոցով գիտական ու կրթական համակարգի անհատներին ծանոթացնել տեխնոլոգիաների առևտրայնացման և լիցենզավորման գործընթացին։
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ