Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 մայիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովին և իր գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում Սերգեյ Իվանովը ցավակցություն է հայտնել «Նաիրիտ» գործարանում երեկ տեղի ունեցած վթարի կապակցությամբ և պատրաստակամություն` հայկական կողմին ցուցաբերելու հնարավոր աջակցություն։
Հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ և  ՌԴ միջև փոխգործակցության բարձր մակարդակի առթիվ և նշել, որ հայ- ռուսական հարաբերություններում չկա մի ոլորտ, որտեղ չիրականացվեն համատեղ նախագծեր։ Հայաստանում գործում է հազարից ավելի համատեղ դրամագլխով ձեռնարկություն, և Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորինս աջակցել դրանց։
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի բնագավառների, ինչպես նաև պետական պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների գործունեությանն առնչվող հարցեր։
Կարևորելով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տրանսպորտային բեռնափոխադրումների պատշաճ ապահովման խնդիրը, կողմերը քննարկել են Կովկաս-Փոթի-Կովկաս երկաթուղային-լաստանավային և Նովոռոսիյսկ-Փոթի-Նովոռոսիյսկ ավտոմոբիլային - լաստանավային երթուղիների հետ կապված հարցերը։
Տ. Սարգսյանը և Ս. Իվանովը խոսել են նաև ՌԴ կոնցեսիոն կառավարմանը փոխանցված Հայաստանի երկաթուղային ցանցի, կոնցեսիոն պայմանագրի կատարման մասին, անդրադարձել սակագնային քաղաքականությանը, երկաթգծի տեխնիկական վերազինման, արդիականացման համար պահանջվող ներդրումներին։
Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված արդյունաբերական և գիտական ձեռնարկությունների տարածքում տնտեսական գոտիների ստեղծման գործընթացն արագացնելու խնդիրը։ Սերգեյ Իվանովն իր հերթին նշել է, որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է և առաջիկայում լուծում կստանա։
Կողմերը խոսել են 2014թ. ՌԴ Սոչի քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներին ՀՀ մասնակցության, մասնավորապես` շինանյութերի մատակարարման մասին։
ՀՀ կառավարության ղեկավարը և ՌԴ կառավարության նախագահի տեղակալը երկուստեք կարևորել են Տնտեսական համագործակցության հարցերի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դերը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս բացահայտելու փոխգործակցության ներուժը և նրա մեջ ընդգրկելու նոր ոլորտներ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ