Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 մայիսի 2009

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆ ԲԻԶՆԵՍՈՎ

Ներդրվում է շահերի բացահայտման ինստիտուտ


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան նիստն սկսելը վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել նորանշանակ նախարարներին, շնորհավորել նրանց և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նոր օրենքների նախագծեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում», «Քաղաքացիական ծառայության մասին» և «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին։ Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք բավական լուրջ քայլ ենք կատարում այս օրենքի նախագիծը հաստատելով, որովհետև ՀՀ-ում ներդնում ենք շահերի բացահայտման ինստիտուտ։ Դա ենթադրում է, որ այս օրենքը ստեղծում է ռեալ մեխանիզմներ, որպեսզի պաշտոնատար անձինք` պատգամավորները, նախարարները չզբաղվեն բիզնեսով, բացահայտեն իրենց շահերը, խնդիրները լուծեն իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, որպեսզի հանրությունը, հասարակությունը հնարավորություն ունենան վերահսկելու, որ սահմանադրական այդ նորմը այսուհետև ՀՀ-ում լիակատար իրացվում է։ Այս օրենքը ունի նաև հակակոռուպցիոն բովանդակություն և մենք ունենք նաև այս մեխանիզմները ներդնելու պարտավորություն, ինչը և կատարում ենք այս նախագիծը հաստատելով։ Իհարկե, ապագայում անհրաժեշտություն կլինի հանրային քննարկումներ կազմակերպել այս օրենքի շուրջ, որպեսզի հասարակությունը իրազեկված լինի, թե ինչ մեխանիզմներ ենք մենք կիրառելու։ Համաշխարհային բանկի կարծիքով նպատակահարմար է, որ էթիկայի հանձնաժողովները մեկ միասնական օղակով իրար հետ կապված լինեն։ Այս հարցն է, որ մեր գործընկերների հետ ԱԺ-ում կքննարկենք և վերջնական լուծում կտանք։ Սակայն շահերի բացահայտման ինստիտուտը այս օրենքով մենք ներդնում ենք»։
Հաջորդ հարցը վերաբերում է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Կառավարությունը հավանություն է տվել դրա վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության, ինչպես նաև ԱԺ նախագահին հասցեագրված նամակի նախագծերին։ Կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծերի փաթեթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի և աննպատակահարմար է համարում ներկայացված տեսքով օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։
Նկատի առնելով Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջև պետական օդանավերի հետ կապված ավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության իրավական հիմքի անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ «ԱՊՀ անդամ պետությունների պետական օդանավերի հետավիացիոն պատահարների հետաքննության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Հանրապետական գործադիր մարմիններում անձանց կողմից դիմում-բողոքների քննարկման աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը արձանագրային որոշում է ընդունել այդ մարմիններում թեժ գիծ ստեղծելու մասին։ Պատկան մարմիններին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում ընդունել թեժ գծերի ստեղծման և այդ եղանակով ստացված տեղեկության ընդունման, գրանցման, քննարկման, ամփոփման հետ կապված հարաբերությունները կարգավորող ներքին հրամաններ։ Նշվել է, որ թեժ գծով ստացված տեղեկատվությունը ներկայացվում է ՀՀ կառավարության աշխատակազմ։

Հարկային և մաքսային բարեփոխման ընթացքը

Այնուհետև ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել հարկային և մաքսային բնագավառներին առնչվող որոշումների քննարկմանը։ Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին։ Դրանք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։ Կառավարությունը մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել ոլորտի վերաբերյալ նախկինում ընդունած որոշումներում, հաստատել է օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը և այլ տեղեկությունները հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգն ու պայմանները, մաքսային հսկողության տարածքի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը։ Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2008թ. օգոստոսի 7-ի N941 որոշման մեջ, որը վերաբերում է ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2012թթ. ծրագրին։ Փաստաթուղթը նախանշում է այն բոլոր աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն առաջիկա չորս տարիների ընթացքում մաքսային վարչարարությունը բարելավելու նպատակով։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ավստրիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Բարեփոխվում է սոցիալական ոլորտը

Կառավարության ընդունած մի շարք որոշումներ վերաբերում են սոցիալական ոլորտին։ Ընդունվել է «ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 29-ի N793-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը, որով կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կանոնները։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի N930-Ն որոշման մեջ։ Դրանով սահմանվել է, որ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում կենսաթոշակառուի չստացված գումարը վճարվում է լիազորագրով, հաշմանդամության ժամկետը լրացած և երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում թաղման նպաստ վճարվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի հիման վրա՝ անձի վերափորձաքննության չներկայանալու մասին, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար կարող է դիմել 14 տարին լրացած անձը։ ՀՀ կառավարության 2005թ. մարտի 24-ի «Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատրական, թռիչքահրահանգչական և թռիչքային աձնակազմի անդամների կենսաթոշակները հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը սահմանելու մասին» N328-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու հարցը քննարկելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց երկօրյա ժամկետում այն քննության առնել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության անձնակազմի մասնակցությամբ, ապա նոր որոշում կայացնել։
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մարտի 30-ի N571-Ն որոշման մեջ՝ դրանով իսկ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի դրույթներին։ Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2006թ. մարտի 23-ի N365-Ն և 2003թ. մարտի 20-ի N292-Ն որոշումների մեջ։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։ Սոցիալական ոլորտին վերաբերող կառավարության որոշումների շնորհիվ բարելավվելու է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։


Աջակցություն հողօգտագործողներին

ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկով ընդունել է ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ։ Դրանցից առաջինով հաստատվել են 2009թ. ՀՀ գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու կարգը և պետական աջակցության ծրագրում ընդգրկվող նախկին վարչական շրջանների և համայնքների ցանկը, որոշման հավելվածները, փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի N155-Ն որոշման մեջ։ «Անասնակերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի համաձայն գործադիրը հաստատել է կերարտադրության նպատակով օգտագործվող օրգանական և անօրգանական թունավոր անցանկալի նյութերի ցանկը և դրանց առավելագույն թույլատրելի քանակները։ Որոշման շնորհիվ երկրում կապահովվի կերերի արտադրության և ներկրման անվտանգությունը։ Այս հատվածի վերջին երկու որոշումներով ՀՀ կառավարությունը, համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 33-րդ հոդվածների և 41-րդ հոդվածի 3-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի սպիրտի և խաղողի օղու թորվածքի հնեցման կարգը և փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի N954-Ն որոշման մեջ, դրանով իսկ ներդրվել են գինեգործական արտադրանքի հնեցման տեխնոլոգիական միասնական չափանիշներ, ինչը կնպաստի թողարկվող արտադրանքի որակի բարձրացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
 

Լրացուցիչ և այլ հարցեր

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ 2008թ. դեկտեմբերի 25-ի «ՀՀ 2009թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, ՀՀ 2009թ. պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ 2004թ. փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573 որոշման մեջ և հավելվածներում և գումար հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը գազիֆիկացման ծրագիրն իրականացնելու համար «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել է ՀՀ տարածքում գործող առևտրային բանկի հետ կնքել ակրեդիտիվի տրամադրման պայմանագիր։
Համաձայն «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի N40-Ն որոշման առաջին հավելվածի 157-րդ կետի գործադիրը որոշել է հաստատել «Սփյուռքի երիտասարդության` դեպի Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման «Դեպի տուն» խորագրով 2009թ. ծրագիրը»։
Այնուհետև գործադիրը հաստատել է «Էլեկ՛տրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերականգնման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանակում-I, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում վարկային ծրագրի շրջանակում «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցման գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքը՝ SIEMENS AG (Ավստրիա) ընկերությունը հաղթող ճանաչելու մասին։
ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 19-ի N1051-Ն «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» որոշման մեջ, ապա գումար հատկացրել արդարադատության նախարարությանը՝ քրեակատարողական ծառայությունում ավելացնելու հաստիքներ, որոնցով քրեակատարողական վարչությունում կստեղծվի կալանավորված անձանց ու դատապարտյալների փոխադրումն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում և ձեռք կբերվեն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ։
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել բուհերում, ուսումնարաններում և հանրակրթական դպրոցներում սովորող ՀՀ մի շարք քաղաքացիների։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ