Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 մայիսի 2009


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարություններ և դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ Արմեն Աշոտյանին, Գևորգ Պետրոսյանին և Գերասիմ Ալավերդյանին։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացնելով նախարար Արմեն Աշոտյանին և շնորհավորելով նրան` ՀՀ վարչապետը կարևորել է նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանի արդյունավետ աշխատանքը, նաև նշել, որ հարգանքով է վերաբերվում քաղաքական գործընկերների դիրքորոշումներին.
«Պատիվ ունեմ ներկայացնելու նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանին, որը եղել է ԱԺ-ի ակտիվ պատգամավորներից մեկը, մշտապես հանդես է եկել նոր գաղափարներով և նախաձեռնություններով, այդ թվում` կրթական համակարգին վերաբերող։ Մի անձնավորություն, ով կրթական համակարգի խնդիրները գիտե բովանդակային առումով։ Ես համոզված եմ, որ նա կարող է սահուն անցնել իր պարտականությունների կատարմանը, իհարկե, նախարարության կոլեկտիվի անհրաժեշտ և անմիջական աջակցությամբ։ Նախարարության առջև ծառացած հիմնական խնդիրը համակարգում որակի բարձրացումն է, և մենք շատ անելիքներ ունենք ձեզ հետ միասին։ ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիոն կառավարությունից ունի քաղաքական դրդապատճառներ, և մենք հարգանքով ենք վերաբերվում քաղաքական գործընկերների դիրքորոշումներին, անկախ նրանից` համաձայն ենք այդ դիրքորոշումների հետ, թե ոչ։ Դա կառավարության գործունեության քաղաքակիրթ ձևն է, որով ՀՀ-ում ձևավորվում է նոր ավանդույթ։ Նախարարները ՀՀ-ում քաղաքական գործիչներ են։ Նրանք հետևում են, որպեսզի կառավարության կողմից այս կամ այն բնագավառում որդեգրված քաղաքական գիծը ճշգրիտ կատարվի։ Դա միևնույն ժամանակ նշանակում է, որ նախարարությունը պետք է համալրված լինի փորձառու մասնագետներով, աշխատանքներն իրականացվեն ամբողջությամբ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է ղեկավարում նախարարությունը։ Այդ տեսակետից մենք չափազանց կարևորում ենք ձեր նախարարության աշխատանքը, մասնագետների կարողությունները, նրանց հմտությունների խորացումը, ինչը մեզ համար ունի էական նշանակություն։ Ուզում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել Սպարտակ Սեյրանյանին իր կատարած աշխատանքի համար։ Նա սկզբունքային մարդ է, ազնիվ և պարկեշտ անձնավորություն։ Ես համոզված եմ, որ որտեղ էլ լինի Ս. Սեյրանյանը, պետության ամրապնդման գործում ունենալու է իր դերակատարությունը։ Ավելին, կարծում եմ, որ ունենալով Ս. Սեյրանյանի նման ընդդիմախոս, կառավարութունը միայն ուժեղանալու է։ Կառուցողական ընդդիմությունը հնարավորություն է տալիս, որպեսզի կառավարությունը լինի զգոն, սկզբունքային հարցերը լինեն ուշադրության կենտրոնում, թույլ չտրվեն բացթողումներ, թերությունները բացահայտվեն ժամանակին։ Համոզված եմ, որ դրանից մեր հասարակությունը կշահի։ Ի դեմս ՀՅԴ-ի ունենալու ենք ընդդիմադիր ուժ, և համոզված եմ, որ այդ հարաբերությունները լինելու են ուսանելի մեր սերունդների համար, ինչը նաև նոր քայլ է մեր պետականության ամրապնդման գործում»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գևորգ Պետրոսյանին և շնորհավորելով նրան` ՀՀ կառավարության ղեկավարն ասել է.
«Գևորգ Պետրոսյանն ունի մեծ գիտական փորձ։ Իրավագիտության մեջ ընտրել է այն ոլորտը, որն առնչվում է սոցիալական խնդիրների հետ։ Համոզված եմ` ձեզնից շատերը ծանոթ են նրա աշխատություններին։ Մենք ունենք տեսականորեն պատրաստված երիտասարդ քաղաքական գործիչ, ում տրվել է բացառիկ հնարավորություն ղեկավարել մի կարևոր ոլորտ։ Սոցիալական ոլորտի դերն ու նշանակությունն առավել կարևորվում է ճգնաժամի պարագայում, երբ մարդկանց հուզող սոցիալական խնդիրները մեծ հնչեղություն են ստանում։ Մենք որպես թիրախ ունեինք Հայաստանում աղքատության հաղթահարման խնդիրը։ Ճգնաժամը բնականաբար բարդացնում է այս խնդրի լուծումը, որովհետև տասնյակ հազարավոր ընտանիքներ աղքատության շեմին են, և մենք պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի նրանց բեռը թեթևացնենք։ Հեշտ ժամանակներում չէ Գ. Պետրոսյանը ստանձնում նախարարի պաշտոնը, բայց ես համոզված եմ, նրա փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան կազմակերպել նախարարության աշխատանքները։
Շնորհավորելով նորանշանակ նախարարին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Արսեն Համբարձումյանին կատարած աշխատանքի համար։ Նա նույնպես երիտասարդ քաղաքական գործիչ է և կարծում եմ, որ նախարարի պաշտոն զբաղեցնելը նրա կենսագրության մեջ ունենալու է կարևոր նշանակություն։ ՀՅԴ-ի կադրային ներուժը դրանով ուժեղանում է և, համոզված եմ, որ ի դեմս Ա. Համբարձումյանի կունենանք այնպիսի ընդդիմախոս, ով մեզ մշտապես կօգնի բացահայտելու նախարարության առջև ծառացած լուրջ խնդիրները, չկորցնելով մեր զգոնությունը»։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանին, ՀՀ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.
«Պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանին։ Շատերդ ճանաչում եք նրան, փորձառու մասնագետ է, քաջատեղյակ գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրներին, կառավարության ծրագրերին։ Շնորհավորելով մեր գործընկերոջը նշանակման կապակցությամբ ասեմ, որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, նշանակվում են քաղաքական գործիչներ, որոնք պետք է քաղաքական դիրքերից հետևեն, որպեսզի ընդունված որոշումները և քաղաքականությունը լիակատար կերպով իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ են փորձառու մասնագետներ, և ես համոզված եմ, որ նախարարությունը համալրված է այդպիսի մասնագետներով։ Դա է երաշխիքը, որ նախարարի փոփոխությունը կլինի սահուն, և ձեզ հետ միասին կկարողանանք նախարարության առջև դրված բոլոր խնդիրները լուծել ամբողջությամբ և ժամանակին։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Արամայիս Գրիգորյանին։ Նրա հետ կարճ ժամանակ աշխատեցինք, բայց հասցրեցինք մտերմանալ։ Նրա հետ աշխատելը շատ հեշտ էր և հաճելի, որովհետև առանձնահատուկ մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն է։ Համոզված եմ, որ Ա. Գրիգորյանը կօգնի մեզ, քանի որ սրտացավ մարդ է, և նրա խորհուրդն ու գնահատականներն օգտակար կլինեն նորանշանակ նախարարի համար»։
Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին, վստահեցրել, որ պատվով կկատարեն առաջադրված խնդիրները։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ