Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 մարտի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Իվանչևին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Շնորհակալություն հայտնելով դեսպանին նրա պաշտոնավարության շրջանում համատեղ արդյունավետ աշխատանքի համար‘ վարչապետը նշել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները վերընթաց զարգացման միտում ունեն։ Դեսպան Իվանչևը գոհունակությամբ հավաստել է վերջին տարիներին մեր երկրի տնտեսության մեջ և սոցիալական կյանքում կատարվող դրական տեղաշարժերը, ընդգծելով, որ դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրա-տնտեսական առավել արդյունավետ հարաբերությունների հաստատման‘ համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ներդրումների խթանման համար։ Ըստ նրա, այսօր որևէ խոչընդոտ չկա հայ-բուլղարական քաղաքական և տնտեսական կապերի հետագա խորացման ճանապարհին։ Նշելով, որ անցած տարիներին իր ողջ կարողությունները ներդրել է ի բարօրություն մեր երկու ժողովուրդների և պետությունների, պարոն Իվանչևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությյանը և վարչապետին‘ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերված աջակցության համար։ Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա գործունեության մեջ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ