Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 մայիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին և «British Council»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին։
Դեսպան Չարլզ Լոնսդեյլը ՀՀ վարչապետին է ներկայացրել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող EU skills ծրագիրը, որն ուղղված է եվրոպական ինտեգրման գործընթացում պետական համակարգի աշխատողների և գործիչների հմտությունների բարձրացմանը և փորձի փոխանակմանը։ Ծրագիրը միաժամանակ իրականացվում է Հարավային Կովկասի երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում և նպատակ ունի նպաստել Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացմանն ու պարտավորությունների արդյունավետ կատարմանը։ Ըստ դեսպանի, այս ծրագրի մեկնարկի ճիշտ ժամանակն է, որին կհաջորդի կարիքների գնահատումը, ինչի համար ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը։
Զրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծրագիրը շատ հետաքրքրիր է, թիրախները լավ են ընտրված։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել դասընթացներ, որոնք կանցկացնեն Եվրոպայից, այդ թվում Միացյալ Թագավորությունից հրավիրված փորձագետները։ Շահառու կառույցների ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածության համաձայն` կարևորվում են հատկապես կառավարում, զեկույցների պատրաստում, մոնիտորինգ և գնահատման հմտություններ, ինչպես նաև հասարակայնության հետ կապեր և լրատվամիջոցների կառավարում բնագավառները։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ