Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 մարտի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվեն Հիրդմանին։ Կողմերը հավաստել են, որ հայ-շվեդական հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, և վերջին տարիներին նույնիսկ դրանցում որոշակի աշխուժացում է նկատվում։ Միաժամանակ նրանք նշել են, որ համագործակցության լայն և դեռևս լիարժեք չօգտագործված ներուժ գոյություն ունի տնտեսական, մշակութային, գիտա-կրթական բնագավառներում։ Դեսպանի խնդրանքով վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ներկայացրել է Հայաստանում տնտեսական զարգացումների, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքը։ Իր գոհունակությունը հայտնելով մեր երկրում այդ գործընթացներից, պարոն Հիրդմանը հայտնել է Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա ակտիվացմանը միտված‘ Շվեդիայի կառավարության տրամադրվածության մասին։ Ըստ նրա, վերջին տարիներին մեր երկրում նկատելի քաղաքական ու տնտեսական կայունությունը, տնտեսական աճի տեմպերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հայաստանի և Շվեդիայի երկկողմ համագործակցության խորացման համար։ Դիվանագետը խոստացել է հաջորդ անգամ Հայաստան վերադառնալ շվեդ գործարարների պատվիրակության հետ։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ