Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 25 մարտի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կուբայի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն Ֆելիպե Պերես Ռոկեին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Ողջունելով նախարարի այցը մեր երկիր‘ ՀՀ վարչապետը այն համարել է իբրև հայ-կուբայական հարաբերությունների զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլ և հույս հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխըմբռնումն ու աջակցությունը կվերաճեն երկկողմ քաղաքական ու տնտեսական ակտիվ համագործակցության։ Դրա համար, ըստ Անդրանիկ Մարգարյանի, լայն հնարավորություններ ու ներուժ կա։ Այն գործնական հարթություն տեղափոխելուն կօգնի հայ-կուբայական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի մշակած ծրագրերի իրագործմանը, վարչապետի հավաստմամբ, անվերապահ կաջակցեն երկու երկրների կառավարությունները։ Վարչապետը կարևորել է նախարարի այցի շրջանակներում ստորագրվելիք առևտրա-տնտեսական համագործակցության պայմանագիրը և հույս հայտնել, որ փաստաթղթում ներառված դրույթները կարճ ժամանակ հետո կյանքի կկոչվեն։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է որոշակի ոլորտներում` մասնավորապես, առողջապահության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլն, սերտ փոխգործակցությունը։ Նախարար Պերես Ռոկեն ՀՀ վարչապետին է ներկայացրել այդ բնագավառներում իր երկրի փորձն ու հնարավորությունները։ Նա Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների մասին և ընդգծել, որ համագործակցության լայն եզրեր կան, որոնց ուղղությամբ առաջիկայում անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ