Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 մայիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` Գյումրի։ Վարչապետը տեղում ծանոթացել է «Մուշ» և «Անի» թաղամասերի կառուցապատման աշխատանքներին, որից հետո տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ՀՀ մարզպետների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել է աղետի գոտում բնարանային շինարարության, ինչպես նաև ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Առաջին հարցի վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել 22 շենքի, կամ 1320 բնակարանի, Լոռիում և Սպիտակում` շուրջ 900 բնակելի տների շինարարությունը։ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Էդվարդ Մելիքյանը տեղեկացրել է, որ ընկերության կողմից Գյումրու «Մուշ» և «Անի» թաղամասերի կառուցապատման շրջանակներում ստեղծվել է շուրջ 300 աշխատատեղ` 90-100 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ աշխատանքների ողջ ծավալի իրացման դեպքում աշխատատեղերի թիվը կհասնի 1500-ի։
Վարչապետը աղետի գոտու բնակարանային շինարարարության աշխատանքների ընթացքը գնահատել է բավարար` միաժամանակ ուշադրություն հրավիրելով կառուցվող բնակարանների գնագոյացման հանգամանքների վրա, բնակչության համար բնակարանները հնարավորինս մատչելի դարձնելու նպատակով։
Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը հաշվետվություն է ներկայացրել ՀՀ մարզերի և ԼՂՀ վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացիկ տարում նախատեսվող միջոցառումների մասին։ Նշվել է, որ 2008թ. երկրորդ կեսին և այս տարվա առաջին ամիսներին արդեն իսկ իրականացվել են պատվիրակությունների փոխայցելություններ, տեղի է ունեցել փորձի փոխանակում, խորհրդատվություն, որոշակի աշխատանքներ են տարվել գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցության ուղղությամբ։
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը, մարզպետներին` համագործակցության համար, որը, ըստ նրա, մեծապես նպաստում է ԼՂՀ տնտեսության զարգացմանը։ Խոսելով փոխգործակցության հետագա ծրագրերի մասին, ԼՂՀ վարչապետը կարևորել է բուհերի, դպրոցների միջև անմիջական կապերի ստեղծումը, մասնագիտական աջակցությունը,
համագործակցությունն աստիճանաբար նաև զբոսաշրջության, բիզնեսի բնագավառներ տեղափոխելու խնդիրը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԼՂՀ ղեկավարությանը` համագործակցության իրականացմանը շահագրգիռ մոտեցում հանդես բերելու համար։ Նա ընդգծել է փոխայցելություններին և նման հավաքներին կազմակերպված ընթացք հաղորդելու կարևորությունը, որպեսզի համագործակցությունը դառնա շարունակական։
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականացված աշխատանքների ընթացքը դրական է գնահատել։ Միաժամանակ, վարչապետն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք, ըստ նրա, կարևոր են նաև ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության տեսակետից։ Տիգրան Սարգսյանը կարևորել է ճգնաժամի պայմաններում հանրապետության բնակչության ամառային հանգիստը Հայաստանում և ԼՂՀ-ում կազմակերպելուն ուղղված միջոցառումները։ Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետներին, ինչպես նաև առաջարկել ԼՂՀ վարչապետին` կարճ ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում բնակչության հանգստի և զբոսաշրջության առկա պայմանների ու հնարավորությունների վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է նաև ՀՀ մարզպետներին` գնահատել խաղողի մթերման այս տարվա ծավալներն իրենց մարզերում, խաղողի արտահանումն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար։ Տիգրան Սարգսյանը շեշտադրել է նաև սոցիալական նպաստների խնդիրը, որը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ կարևորվել էր ՀՀ նախագահի կողմից։ Նա հանձնարարել է մարզպետներին` ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը, միջոցներ ձեռնարկել նպաստ ստացող ընտանիքների ցուցակները ճշգրտելու, անօրինական նպաստառուներին բացահայտելու համար, որպեսզի այդ միջոցները հասնեն հենց այն անապահով խավերին, որոնք իսկապես ունեն դրա կարիքը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ