Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 մայիսի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Էրեբունի -Պլազա» հյուրանոցային համալիրում մասնակցել է ՀՀ կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության կողմից կազմակերպված «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» մրցույթի արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողությանը։
Շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին և հաղթողներին` առաջին երեք տեղերը զբաղեցրած Հայաստանի և Արցախի բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներին, վարչապետը կարևորել է նման նախաձեռնությունները, որոնք, ըստ նրա, համահունչ են կառավարության ծրագրերին և նպատակ ունեն խրախուսելու հետազոտական աշխատանքները երիտասարդության շրջանում։
«Դա մեզ համար էական և հիմնարար սկզբունք է` այն առումով, որ եթե 21-րդ դարը լինելու է մտագործունեության դար, ապա այն ազգերն են ունենալու հարաբերական մրցակցային առավելություն, որոնք կկարողանան իրենց ներսում բացահայտել ինտելեկտուալ ներուժ, վերլուծական կարողություններ, ձգտում դեպի գիտությունը, գիտելիքը, ինքնուրույն ձևակերպել պրոբլեմները, խնդիրները և լուծումներ գտնել այդ խնդիրներին, առաջին հերթին` հետազոտական կարողությունները զարգացնելով։ «Մեդիամաքս»-ի այս նախաձեռնությունը հենց այդպիսի խթաններ է ստեղծում, որովհետև երիտասարդները հնարավորություն ունեն ամենաբարձր մակարդակով ներկայացնելու իրենց մտորումների արդյունքները, և դա, բնականաբար, խրախուսվում է պետության կողմից, հետաքրքրություն է առաջացնում հետազոտական աշխատանքների նկատմամբ։ Իհարկե, ցանկալի է, որ այս օրինակը լինի վարակիչ, որպեսզի շատ երիտասարդներ ցանկություն ունենան զբաղվելու հետազոտական աշխատանքներով։ Կարծում եմ, որ այս ձեռնարկն այդպիսի լուրջ խթան է պարունակում, և մասնավոր հատվածի այլ գործընկերներ նույնպես կնախաձեռնեն նման կարևոր միջոցառումներ, որոնք ևս կստանան պետության աջակցությունը», - ասել է վարչապետը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ