Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային հայ ոսկեգործների միության պատվավոր նախագահ Գագիկ Աբրահամյանին, միության նախագահ Վարդկես Քնաջյանին (Շվեյցարիա), Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին և արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության բնագավառներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների սեփականատերեր Պիեր Աքելյանին (Կանադա), Նազարեթ Սապունջյանին (Լիբանան), Գագիկ Գևորգյանին (ՌԴ), Հակոբ Մինասյանին (ԱՄՆ) և Շահե Արսլանյանին (Բելգիա)։
Քննարկվել են Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Կարևորելով մեր երկրում հիշյալ ոլորտի զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը, այդ գործում Հայրենիքի և սփյուռքի գործարար շրջանակների ջանքերի համատեղումը, վարչապետը ողջունել է` հատկապես ներկայիս Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի և արտերկրի հայ ոսկեգործների միությունների միջև արդյունավետ երկխոսության հաստատումն ու խթանումը։ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ արդեն իսկ կա հիմնախնդրի ընդհանուր ըմբռնում, ոլորտի զարգացմանն ուղղված հետաքրքիր նախաձեռնություններ և առաջարկներ։ Նա նշել է, մասնավորապես, Գյումրիում տեխնոպարկի, հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների ստեղծման նախագծերը, Ռուսաստանի Դաշնության կառավարության, ինչպես նաև ադամանդագործական ոլորտի խոշոր ընկերությունների` «ԱլՌոսա»-ի, «Կրիստալ»-ի հետ ընթացող բանակցությունները` ոլորտում համագործակցությունը զարգացնելու շուրջ։
Հանդիպման մասնակիցները ՀՀ վարչապետին ներկայացրել են առաջիկա երկու տարիների իրենց ծրագրերը, գործնական համագործակցության վերաբերյալ կարծիքներն ու տեսակետները; Ընդգծելով Համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցություններին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը, նրանք կարևորել են փոխգործակցությունը ժամանակակից տեխնոլոգիաների փոխանակման, սպառման շուկաների յուրացման հարցերում, այդ նպատակով Հայաստանում միջազգային ներկայացուցչական ցուցահանդեսների կազմակերպումը և այլ երկրներում կազմակերպված ցուցահանդեսներում միասնաբար ներկայանալու հնարավորությունը։ Առաջարկվել է նաև Հայաստանում ստեղծել հիմնադրամ` ոսկեգործության, ադամանդագործության, ժամագործության, մարկետինգի բնագավառներում որակյալ կադրերի պատրաստման, հայկական ոսկերչության երեքհազարամյա պատմությունն ստեղծելու և աշխարհին ներկայացնելու նպատակով։ Արտերկրում ոլորտի խոշորագույն հայկական ընկերությունների ղեկավարները նշել են, որ նախանշվող ծրագրերի իրականացումը հնարավորություն կստեղծի Հայաստանը դարձնելու ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության միջազգային կենտրոն, ապահովելու հազարավոր աշխատատեղեր։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկված հարցերն ու արված առաջարկությունները ուշադրությամբ կուսումնասիրվեն, դրանց մի մասի իրականացման համար կօգտագործվեն Գյումրու տեխնոպարկի հնարավորությունները, որոշ խնդիրների շուրջ, անհրաժեշտության դեպքում, կլինեն նոր քննարկումներ։ Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված բոլոր կառուցողական նախաձեռնություններին, նախագծերին ու ծրագրերին։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ