Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ՀՀ էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ, այցելել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել արտադրական ներկա կարողություններին և գործարանի զարգացման հնարավորություններին։
Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ այսօր «Նաիրիտ»-ն աշխատում է, արտադրում է կաուչուկ, և այժմ առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես, մինչև տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով ևս կաուչուկի արտադրության կազմակերպումը։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ «Նաիրիտ»-ը զարգացման մեծ հնարավորություններ ունի` ոչ միայն կաուչուկի, այլև բազմաթիվ այլ արտադրատեսակների գծով, և եթե, մշակված զարգացման ծրագրին համապատասխան, աշխատի իր ամբողջ հզորությամբ, կնպաստի նաև տասնյակ ձեռնարկությունների արագ թափով գործարկմանը, հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը։ «Նաիրիտ»-ի առջև կանգնած հիմնախնդիրների թվում, վարչապետը կարևորել է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովումը։
«Նաիրիտ»-ը պետության համար ունի էական նշանակություն, որովհետև «Նաիրիտ»-ով մեր արդյունաբերությունը բոլորովին այլ դիմագիծ է ստանում ժողովրդական տնտեսության կառուցվածքում։ Սա կառուցվածքաստեղծ գործարան է, նրա աշխատանքը մեծ թափ է հաղորդում քիմիական արդյունաբերությանը, որովհետև «Նաիրիտ»-ի հետ միասին զարգանում է գիտությունը, մենք կարողանում ենք նոր տեխնոլոգիաներ ներդնել, նոր արտադրություններ կազմակերպել, տարբեր տիպի նոր ձեռնարկություններ կարող են ստեղծվել։ Ընդհանրապես, քիմիական արդյունաբերությունը հեռանկարային ճյուղ է Հայաստանի համար, իսկ առանց «Նաիրիտ»-ի քիմիական արդյունաբերության մեջ չենք կարող բեկումնային ծրագրեր իրականացնել։ Այդ պատճառով էլ «Նաիրիտ»-ը պետության համար ունի էական նշանակություն», - ասել է վարչապետը։

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ