Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 ապրիլի 2009

Այսօր ՀՀ կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը` ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, ստորագրել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, որով սահմանվում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և Կողմերի համատեղ գործողությունները դրանց իրականացման համար։ Պայմանագիրը ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը և Հայաստանի գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Կոլեկտիվ պայմանագիրը կնպաստի սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կայուն զարգացմանը` ուղղված երկրում զբաղվածության արդյունավետ ապահովմանը, արժանապատիվ աշխատանքի խրախուսմանը, սոցիալական գործընկերության և համերաշխության կայացմանն ու զարգացմանը։
Պայմանագիրը միտված է նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում սոցիալական գործընկերների հնարավորինս լայն մասնակցության ապահովմանը, ինչպես նաև գործատուների և արհմիությունների ինստիտուցիոնալ և գործառնական կարողությունների զարգացմանը։
Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով, նախատեսվում է ձևավորել հանձնաժողով` կողմերի ներկայացուցիչների հավասար թվաքանակով մասնակցային սկզբունքով։
Շնորհավորելով պայմանագրի ստորագրման կապակցությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Այս պայմանագիրը երկար սպասված պայմանագիր է և իր բովանդակությամբ բխում է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների սկզբունքներից, նպատակ ունի ապահովելու համերաշխություն մեր գործողությունների մեջ։ Պայմանագրով մենք ստանձնում ենք պարտավորություններ, որ պետք է մշտապես իրականացնենք կոնսուլտացիաներ, պետք է համագործակցենք։ Այս խնդիրը խիստ արդիական է դառնում, նամանավանդ, համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների ներքո, երբ ամբողջ աշխարհում համար մեկ խնդիրը դառնում է գործազրկության սպառնալիքը։ Տնտեսական անկման պարագայում, բնականաբար, սոցիալական լարվածությունն ավելի է խորանում և այս պայմաններում, այս միջավայրում պայմանագիրը դառնում է կարևոր։ Այսօրվա մեր ստորագրման փաստը վկայում է այն մասին, որ կա եռակողմ ըմբռնում այդ խնդիրների, բարդությունների, որոնք առկա են, այդ թվում` նաև ՀՀ-ում, և մենք արտահայտում ենք կամք, որ համագործակցելու ենք այս լրջագույն խնդիրների լուծման շուրջ ու մեր քաղաքականությունները լինելու են համաձայնեցված»։
Վարչապետն ընդգծել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներդրումը Կոլեկտիվ պայմանագրի նախապատրաստման գործում։
Փաստաթղթի ստորագրումը կարևորել են նաև Էդուարդ Թումասյանը, Արսեն Ղազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։
Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կգործի մինչև 2012թ. հունիսի 30-ը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ