Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 մարտի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2003 թվականի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2003-2004 թվականների ընթացքում իրականացվող երկարաժամկետ և կարճաժամկետ 16 բարեգործական ծրագրեր: Մասնավորապես, նիստում քննարկվեց և հաստատվեց «Բժիշկներ առանց սահմանների հունական բաժանմունք» հասարակական միավորման հայաստանյան մասնաճյուղի կողմից Շիրակի մարզում 2003-2004 թվականներին իրականացվող բժշկական ծրագիրը։ «Թուֆենկյան ֆաունդեյշն» ընկերության երևանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Անկողնային պարագաների պատրաստում և բաշխում» ծրագիրը ևս արժանացավ հանձնաժողովի հավանությանը։ Այն Հայաստանի Հանրապետության և Արցախի մանկատներին, գիշերօթիկ և հատուկ դպրոցներին, մանկապարտեզներին, հասարակական կազմակերպությունների խնամքի տակ գտնվող միայնակ ծերերին անկողնային պարագաներով ապահովելու նպատակ ունի։ Քննարկվեցին և հաստատվեցին նաև «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից 2003-2004 թվականներին իրականացվող «Հագուստի և ձեռագործության արտադրության ուսուցման կենտրոն» և Շիրակի մարզի Հովիտ գյուղի միջնակարգ դպրոցի սպորտդահլիճի վերակառուցման աշխատանքների ծրագրերը։ Նիստում քննարկվեց ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության» ենթածրագրի սահմաններում ֆինանսավորվող‘ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կողմից 2003 թվականին իրականացվող «Կովկասի խոշոր քաղաքների սեյսմիկ ռիսկը. ռիսկի կառավարման միջոցները» ծրագիրը։ Այս ծրագրի հիմնական նպատակը Կովկասի խոշոր քաղաքների որոշակի համայնքների սեյսմիկ ռիսկի գնահատումն է։ Հանձնաժողովը քննարկեց նաև «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2003 ընթացքում իրականացվող «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում իրականացվող երեխաների անվճար բշժկական օգնություն», «Հայաստանում լսողական ապարատների անվճար բաշխում», «Գյումրու «Երեխաների տան» վերանորոգում», «Երևանի Նորքի «Մանկան տան» վերանորոգման և կահավորման» և «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան վերանորոգում» ծրագրերը։ Նպատակն է՝ Եր—անում, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Լոռու մարզի Վանաձոր և ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքներում ատամնաբուժական, իսկ Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ ակնաբուժական անվճար օգնություն ստանալու հնարավորություն ստեղծել մինչև 15 տարեկան երեխաների համար։ Երկրորդի նպատակն է հանրապետության բոլոր մարզերից ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում հաշվառված և մանկական սուրդոլոգիական կենտրոնում հետազոտված սոցիալապես անապահով ընտանիքների թույլ լսող մինչև 15 տարեկան երեխաներին ապահովել լսողական ապարատներով։ Հաջորդ երեք ծրագրերով նախատեսված է բարելավել նշված մանկատների կենցաղային պայմանները։ Օրակարգի շրջանակներում քննարկվեցին նաև 15 բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման և այլ հարցեր:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ