Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն և մասնակցել աղետի գոտու անօթևան ընտանիքների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկին նվիրված միջոցառմանը։
«Մենք անցյալ տարի դեռևս հայտարարել էինք, որ ձեզ հետ միասին պետք է ստեղծենք միասնական տեղեկատվական համակարգ, որի շնորհիվ կկարողանանք վերջնականապես լուծել անօթևան ընտանիքների հաշվառման խնդիրը։ Եվ այսօր մեր հանդիպման նպատակն է տեսնել, թե համակարգն ինչպե՞ս է աշխատելու, ի՞նչ հնարավորություններ է ընձեռնում մեզ համար, այդ թվում նաև անօթևան ընտանիքների համար, որպեսզի նրանք էլ կարողանան այս համակարգից օգտվել, մշտական տեղեկատվություն ունենան»,- նշել է վարչապետը։
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` համակարգի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար։ Նախարարն ընդգծել է նաև ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը համակարգի մշակման գործում։
Անօթևան ընտանիքների հաշվառման միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի ներդրմամբ հնարավորություն կընձեռնվի համակարգել հանրապետությունում բնակարանային ապահովմանն ուղղված ծրագրերը, ապահովել դրանց արդյունավետությունը, կարիքների գնահատումն ու ծրագրերի թափանցիկությունը։
Վարչապետը կարևորել է հնարավորին կարճ ժամկետում համակարգի տեղեկատվական շտեմարանն ամբողջացնելու և, քաղաքաշինության նախարարության կայքէջում համակարգի էլեկտրոնային հասցեի տեղադրման միջոցով, այն բոլոր օգտվողներին և առաջին հերթին` անօթևան ընտանիքներին հասանելի ու մատչելի դարձնելու խնդիրը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ