Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել է ԳԱԽ գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված ավելի քան մեկ տասնյակ առաջարկությունները։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերել են հարկային ու մաքսային, առևտրի ոլորտներում, մասնավորապես, գյուղական վայրերում ՀԴՄ-ների կիրառման, փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության, էներգախնայողության բնագավառներում, ինչպես նաև ՀՀ մի շարք օրենքներում ակնկալվող փոփոխություններին։ Քննարկված հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների թվում, հանձնարարվել է նաև` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում, ընկերությունների ասոցիացիաների հետ համատեղ, դասընթացներ կազմակերպել` ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ ներմուծողներին ներկայումս ընձեռնվող որոշակի հնարավորությունների պարզաբանման, մաքսազերծման գործընթացն առավել դյուրին և հրապարակային դարձնելու նպատակով։
Նիստում խորհուրդը քննարկել է նաև ԳԱԽ քարտուղարության կողմից աշխատանքային հնարավորությունների կանոնակարգման ոլորտում իրականացված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում վեր հանված` գործարարության զարգացման վրա ազդող մի շարք խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։ ԳԱԽ քարտուղարը տեղեկացրել է, որ հարցի շուրջ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ս.թ. ապրիլի 17-18-ին` ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների և ԳԱԽ քարտուղարության հետ համատեղ, տեղի են ունեցել սկզբունքային քննարկումներ, որի արդյունքում մի շարք հարցերի լուծման շուրջ ձեռք են բերվել համաձայնություններ, իսկ որոշ դեպքերում առաջացել են տարաձայնություններ։
Անցկացված քննարկումների արդյունքների վերաբերյալ խորհրդին պարզաբանումներ է ներկայացրել նաև նիստին հրավիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։
Նշվել է, որ բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և ՀՀ հարկային օրենսգրքի մշակմանը զուգահեռ, անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել նաև «Սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների մասին», «ՀՀ քրեական դատավարության մասին» օրենսգրքերում և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված մի շարք նորմատիվ ակտերում։
Հաշվի առնելով ոլորտի կանոնակարգման խնդիրների բազմազանությունը, վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարներին` շարունակել համատեղ քննարկումները, բարձրացված բոլոր հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։
Օրակարգում ներառված հարցերի թվում խորհուրդը քննարկել է նաև նախորդ` ապրիլի 8-ին կայացած նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Գործարարության աջակցման խորհրդի քարտուղարը նշել է, որ մի շարք հանձնարարականներ արդեն իսկ իրականացվել են, իսկ մի քանիսը` նիստերի միջև ընկած կարճ ժամանակահատվածի հետևանքով, դեռևս կատարման ընթացքում են, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի խորհրդի հաջորդ նիստում։

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ