Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 մարտի 2003

ՀՀ վարչապետ, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է հիմնադրամի խորհրդի նիստ։ Քննարկվել է հիմնադրամի գործադիր գրասենյակի 2002 թ. գործունեության հաշվետվությունը։ Գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է, որ անցած տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել հիմնականում Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի մարզերում և Երևանի մի շարք համայնքներում։ Համայնքներից ստացվել են կրթական, առողջապահական, խմելու, ոռոգման ջրերի և այլ ոլորտներին վերաբերող 294 ծրագրեր։ Փորձաքննության ենթարկված և առաջին փուլով անցած 180 ծրագրերից հաստատվել է 89-ը։ Ըստ զեկուցողի, 2002 թ. կապալառուների հետ կնքվել են 81 պայմանագրեր‘ 4,7 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ 46 ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են։ Դրանց թվում կառուցված և վերանորոգված 24 դպրոցներից 18-ը (40 տոկոսը) աղետի գոտում են, որոնցից 12-ը‘ նորակառույց։ Տարեվերջի դրությամբ շինարարական աշխատանքներն ընթացել են 55 ծրագրերի շրջանակներում, որոնք հիմնականում (75 տոկոսը)‘ դպրոցներ են։ Ընդ որում, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ընթացքի մեջ են 34 դպրոցական ծրագրեր, որոնցից 17-ը‘ նորակառույց։ Հաշվետվության համաձայն, 2002 թ. կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 4.19 մլն ԱՄՆ դոլար։ Ստեղծվել է մոտ 63 հազար մարդ*օր աշխատատեղ։ Ընդհանուր առմամբ, բոլոր ծրագրերի գծով աշախատանքներն իրականացվել են 116, իսկ շինարարական աշխատանքների գծով‘ 118 տոկոսով։ Շարունակվել է համագործակցությունը տեղական և արտասահմանյան կազմակերպությունների‘ մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Թուֆենկյան» հիմնադրամի, «Ազնավուրը Հայաստանին», «Վարդանանց ասպետներ», «UNHCR» և այլ կազմակերպությունների հետ։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կարևորելով դպրոցաշինության ոլորտը, հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել և կարճ ժամկետում ըստ մարզերի առաջարկություններ ներկայացնել դպրոցների կահավորման, ինչպես նաև ջեռուցման արդյունավետ եղանակների ներդրման խնդիրների վերաբերյալ։ Քննարկման արդյունքում Սոցներդրումների հիմնադրամի ծրագրի գրասենյակի 2002 թ. գործունեությունը գնահատվել է բավարար։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ