Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 ապրիլի 2009

Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստին հրավիրվել են նաև ոռոգման ոլորտի ծրագրերին մասնակցող նախագծային կազմակերպությունների ղեկավարները։
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի իրականացման ընթացքի մասին ներկայացված տեղեկատվությունը։ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ենթակառուցվածքներ բաղադրիչն ընդգրկում է 5 ենթաբաղադրիչներ` ոռոգման 6 մայր ջրանցքների, 17 պոմպակայանների, երրորդ կարգի ջրանցքների, Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնում և ինքնահոս 7 համակարգերի կառուցում։ Ներկայացված տեղեկանքի համաձայն, 6 մայր ջրանցքների (Արտաշատի, Ստորին-Հրազդանի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի և Շիրակի) վերականգնման նախագծային աշխատանքների առաջին փաթեթը հաստատվել է 2008թ. հոկտեմբերին։ Երկրորդ փաթեթի նախագծերը նախատեսվում է ավարտել այս տարվա հունիսին։ Շինարարության առաջին փաթեթի աշխատանքներն սկսվել են 2009թ. հունվարից և կավարտվեն 2010թ. մայիսին։ Կիրականացվի Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի առաջին հերթի 4.2 կմ հատվածների երեսապատում և կվերականգնվեն 6 մայր ջրանցքների շուրջ 260 կառուցվածքներ։ Ոռոգման շրջանի ընթացքում կշարունակվեն վերականգնման աշխատանքները շուրջ 80 վթարային կամուրջների և հեղեղատարների վրա։ Ըստ Արա Հովսեփյանի, մինչև ընթացիկ ոռոգման շրջանի սկիզբը, փորձնական տեխնոլոգիաների կիրառմամբ կերեսապատվեն շուրջ 200 մ մայր ջրանցքների հատվածներ, կավարտվի Արտաշատի մայր ջրանցքի վրա փորձնական եղանակով կառուցվող ջրի կարգավորման կառուցվածքը, որը ջրանցքում կապահովի ջրի հաստատուն մակարդակ և կբարելավի ջրառի պայմանները շուրջ 1150 հա հողատարածքների համար։ Առաջին փաթեթի շրջանակներում նմանատիպ կառուցվածքներ կկառուցվեն նաև Արմավիրի, Ստորին-Հրազդանի և Թալինի մայր ջրանցքներում։ Այս տարվա մայիսից կսկսվեն 6 մայր ջրանցքների վերականգնման երկրորդ փաթեթի շրջանակների ճշգրտման և մրցութային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնցով նախատեսվում է իրականացնել ջրանցքների մինչև 33 կմ հատվածների երեսապատում, կվերականգնվեն Արմավիրի և Թալինի ավազաորսիչ կառուցվածքները։ Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2009թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը։
Մյուս ենթաբաղադրիչների իրականացման ընթացքի վերաբերյալ նշվել է, որ ինքնահոս 7 ոռոգման համակարգերի (Մեղրու, Այգեզարդի, Հալավարի, Սպիտակի, Շենիկի, Մանթաշի և Վարդենիսի) կառուցման, 17 պոմպակայանների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքներն սկսվել են 2007թ. դեկտեմբերին և նախատեսվում է, որ կհաստատվեն այս տարվա ապրիլի վերջին։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն համապատասխանաբար հուլիս, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և կավարտվեն մինչև 2011թ. հունիսը։ Այս տարվա մարտ ամսից արդեն իսկ սկսվել են Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել նոյեմբերին։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2010թ. փետրվարին և կավարտվեն 2011թ. հունիսին։ Տեղեկանքի համաձայն, ներկայումս ընթացքի մեջ են երրորդ կարգի ջրանցքների վերականգնման նախագծային աշխատանքները։ Առաջին առաջադրանքի պատվերով ընդգրկված են 27 համայնքներ` շուրջ 70 կմ երրորդ կարգի ջրանցքներով։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել ս.թ. սեպտեմբերին և ավարտել 2010թ. աշնանը։ Երկրորդ առաջադրանքի պատվերը ներկայացվել է նախագծողին, որն ընդգրկում է շուրջ 45 համայնքների 122 կմ ընդհանուր երկարությամբ երրորդ կարգի ջրանցքներ։ Նախատեսվում է նախագծային աշխատանքներն ավարտել հոկտեմբերին և շինարարությունն սկսել 2010թ. հունվարին։ Երրորդ առաջադրանքի պատվերը կմշակվի և նախագծողին կներկայացվի ս.թ. հուլիսին։ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը կառավարման խորհրդին ներկայացրել է նաև նշված նախագծերի իրականացման աշխատանքներում առկա խնդիրներն ու ռիսկերը։
Խորհրդի անդամները և նախագծային կազմակերպությունների ղեկավարները քննարկել և առաջարկություններ են ներկայացրել նշված խնդիրների լուծմանն ու ռիսկերի մեղմացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։
Նիստում խորհուրդը հաստատել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի Շուկա բաղադրիչի վարկային ենթաբաղադրիչի շրջանակներում հավատարմագրված բանկերի և վարկային կազմակերպությունների ցուցակը, ՀՄՀ-Հայաստան ծրագրի գնումների վերանայված պլանը։ Հաստատվել են նաև ռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում մրցութային փաթեթներ պատրաստելու համար միջազգային փորձագետի ներգրավման պայմանագրի, Վեց մայր ջրանցքների շինարարական աշխատանքների (առաջին փաթեթ) իրականացման, ինչպես նաև Երրորդ կարգի ջրանցքների նախագծման և շինարարության վերահսկողության համար կնքված պայմանագրի փոփոխության նախագծերը։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ